21:30 19.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 1-41բ առանձնատներ, Ղափանցյան փ. 11, 22/5, 333 առանձնատներ, Գարեգին Նժդեհի փ․ 29, 31/36 շենքեր, Արշակունյաց պող․ 6ա, 36/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզի՝
11:00-16:00 Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Հանքավան գյուղ, Արտավազի միջնակարգ դպրոց, «Հանքավան» Հանքային ջրերի գործարան ԲԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք` Կոտայքի, Զորավար Անդրանիկի փողոցներ, թիվ 26, 27, 28, 29, 30, 33, 42 շենքեր,
Գեղարքունիքի մարզի՝
11։00-17։00 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին համայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» ՍՍԿ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ-Ագրոսպասարկում» Սևանի միջշրջանային միավորում ՍՊԸ , «Գվեմիկ», «Դի Վի Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Վիվասել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների բջջային կայաններ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևանի տարածքի «Գրին ֆարմեր» ջերմոց, «ԱրՍան-1» արևային կայան,
Տավուշի մարզի՝
10։00-11։00 Իջևանի տարածաշրջան՝ Գանձաքար գյուղ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...
12:28 11.07.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինըԵվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ներկայացուցիչը։ ...