11:40 21.01.2023
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ մեկնել է Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան։ Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի հերթական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքը։
Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։
Պարոն Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Նա ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Պարոն Կոլոմինան ողջունել է նաև Եվրամիության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները, որոնք մի քանի անգամ վերստուգվում են, ապա հրապարակվում զեկույցներում։
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...
21:00 11.07.2025
«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համարՄարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...