15:59 23.01.2023
Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման միջազգային արձագանքներին ու դրանց արդյունավետությանը, Ադրբեջանի հետապնդած նպատակներին և այլ հարցերի:
-ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: Կխնդրեինք մեկնաբանել այս հայտարարության ուղերձը՝ հատկապես նկատի ունենալով հետևյալ ձևակերպումը. «Խաղաղապահ զորակազմն ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները»:
-Շրջափակման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից միջանցքի հետ կապված ձևակերպումներից հետո առանցքային հարցը հետևյալն է, հնարավո՞ր է ապաշրջափակման հասնել ռուսական կողմի ազդեցությամբ և առանց նախապայմանների՝ ՌԴ 2020 թ. նոյեմբերի 9-ի ստանձնած պատասխանատվության շրջանակներում: Ըստ վերջին քննարկումների հերթականության՝ հունվարի 17-ին տեղի էր ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ նախարարն ընդգծել էր «Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան», իսկ հունվարի 18-ին 2022 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հղում էր կատարել այս հեռախոսազրույցին: Նրա կողմից վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության՝ եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած լիազորությունները ստուգելու երթևեկությունը և տրանսպորտային միջոցները։ ՌԴ արտգործնախարարը միաժամանակ ճգնաժամի հանգուցալուծման ծանրության կենտրոնը որոշակիորեն տեղափոխել էր Ադրբեջան-Արցախ կողմերի լուծման դաշտ. նախարարի կողմից նշվել էր այն մասին, «որ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ»: Ըստ հունվարի 18-ի Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի հետ հունվարի 15-ի հաղորդակցությունը միջանցքի վերաբացման ուղղությամբ որևէ արդյունք չէր արձանագրել: Ապաշրջափակման փոխարեն առայժմ Ադրբեջանը բլոկադայի «սողացող հյուծման մարտավարության» գործիքակազմն է զարգացնում՝ նպատակ ունենալով Արցախին ստիպելու գնալ զիջումների: Բլոկադան բացասական իմաստով ստատուս քվո է արձանագրել: Գործնականում Ադրբեջանի նկատմամբ պատժիչ և զսպման մեխանիզմները միայն կարող են նրան ստիպել առանց նախապայմաններ թելադրելու վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին:
-Որքանո՞վ է իրատեսական միջազգային հանրության և ուժային կենտրոնների ազդեցությամբ շրջափակման վերացումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի այս հակամարդկային գործողության հանդեպ ընդհանուր առմամբ ի՞նչ վերաբերմունք է արձանագրվել: Արդյոք միայն գնահատականներն ու հայտարարությունները բավարար ե՞ն: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է գործնականում նպաստել խնդրի լուծմանը:
– Խնդիրը միջազգայնացման բարձր մակարդակ է արձանագրել: Մենք գնահատում ենք այն միջազգային համակրանքը և աշխատանքը, որն իրականացվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի լիակատար բլոկադայի քաղաքական օբյեկտիվ փաթեթը ձևավորելու ուղղությամբ: Բլոկադայի շուրջ ձևավորված փաստաթղթային փաթեթը պետք է խմբագրի այն ուժային կենտրոնների մոտեցումները, որոնք Արցախին Ադրբեջանի հետ համակեցություն էին առաջարկում:Հակամարտության լուծման նոր հայեցակարգային մոտեցումները պետք է կառուցվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման հիմքով: Շրջափակման առաջին իսկ օրերից միջազգային հանրությունը դատապարտում և կոչ է անում անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, կարևոր էր հատկապես ՄԱԿ ԱԽ նիստը և այնտեղ հնչած ելույթները, բայց միջազգային հանրության ցավալի բացթողում եմ համարում կոնսեսուսային հայտարարության բացակայությունը: Կարևորում եմ նաև հունվարի 16-17-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի բովանդակային ելույթները: Եթե փորձեմ ընդհանուր գծերով առանձնացնել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչների ելույթները, /որպես նաև համանախագահներ/, ապա կոչ արվեց հետևել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ տեղաշարժը, չխորացնել հումանիտար ճգնաժամը: Կարևոր էր ՄԻԵԴ հետևողականությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին որոշումը ԵԽ նախարարների կոմիտեին հրատապ ծանուցման կարգով ուղարկելու հարցում: Եվրոպական դաշտում վերջին կարևոր արձանագրումն էր հունվարի 18-ի Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևի համալրված ձևակերպումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Հունվարի 19-ին ընդունվեց նաև Եվրախորհրդարանի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» դատապարտող բանաձևը: Այս միջազգային քննարկումները և ճնշումները, կատարված հսկայական աշխատանքն, իհարկե, մեծապես գնահատվում են մեր կողմից, բայց քանի դեռ շրջափակումը շարունակվում է, ապա դրանք բավարար չի կարելի համարել: Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը, որը տարվում էր 2020 թվականից, պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով գործնական զսպումների կուրսի:
– Ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, նվազագույն և առավելագույն ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ բնապահպանական քողի տակ փակ պահելով Լաչինի միջանցքը:
– «Արցախն առանց հայերի». սա է Ադրբեջանի առավելագույն հաշվարկը Արցախի հարցում, նվազագույն հաշվարկներ չկան: Ադրբեջանն ընտրել է Արցախի անարյուն հյուծման մարտավարությունը: Ադրբեջանի հայատյացության գործողությունների համախումբն ընդգրկում է «սողացող» էթնիկ զտումների, «սողացող օկուպացիայի», ահաբեկչության քաղաքականությունը: Հումանիտար աղետի պայմաններում է հայտնվել Արցախի 120000 բնակչությունը, մեր գլխավոր առանցքային մտահոգությունը շրջափակման պայմաններում հայտնված 30 հազար երեխաներն են, որոնք առավել սուր են կրում բլոկադայի հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական հետևանքները: Հայտնի դեպքը, երբ մի խումբ արցախցի երեխաներ Գորիսից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից կազմակերպված հոգեբանական բռնության, պետք է դատապարտվի միջազգային իրավական հարթակներում:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...