20:15 23.01.2023
Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ.-ին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է, և այն չի գոհացնում:
«Տարիներ առաջ մենք տարվա կտրվածքով ունեցել ենք 500-ից ավելի հաստատված թեկնածուական: Իհարկե, չի բացառվում, որ այդ ցուցանիշը ուռճացված լինի, մեր գիտական պոտենցիալին համապատասխան չէ, սակայն այս 166-ն էլ մտահոգիչ է: Մենք գիտության ոլորտում սերնդափոխության հարցերը նման փոքր թվով թեկնածուականների հաստատման արդյունքում չենք կարող ապահովել: Շատ կարևոր է թեկնածուական կրթությունը գրավիչ դարձնելը»,- ասուլիսի ընթացքում նշել է Կարեն Քեռյանը:
Թեկնածուականների առնչությամբ 2022 թ.-ի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պաշտպանությունները գրեթե հավասարապես բաշխվել են բնական և հումանիտար թևերում: Սովորաբար, հումանիտար թևում 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում:
2022 թ.-ին բնական գիտությունների թևում ամենից շատ թեկնածուական պաշտպանություններ եղել են մաթեմատիկական, տեխնիկական կենսաբանական գիտությունների գծով: Հումանիտար թևում ամենաշատ պաշտպանությունները եղել են տնտեսագիտական, բանասիրական, իրավական գիտությունների գծով:
Կան ոլորտներ, որտեղ բավական պասիվություն է, նույնիսկ զրո ցուցանիշ է գրանցվել: Դրանք են՝ գյուղատնտեսական, անասնաբուժական, դեղագործական, փիլիսոփայական, սոցիալական գիտությունները: Կարեն Քեռյանը նկատել է, որ գյուղատնտեսական ուղղվածությամբ ոչ վաղ անցյալում տարեկան 20 հաստատված թեկնածուական է եղել: Չնայած դրան՝ արդեն երկրորդ տարին է գյուղատնտեսական գիտությունների ուղղվածությամբ պաշտպանություն չի գրանցվում:
«Սա բավական անհանգստացնող պատկեր է: Եթե այսպես շարունակվի, ապա ունենալու ենք մասնագիտական լուրջ խնդիր: Կանգնելու ենք ցածր որակավորմամբ մասնագիտական խնդրի առաջ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որ ոլորտները պետք է վերցնել պետական հոգածության ներքո: Դա պետք է լինի բազմաշերտ, միայն ֆինանսավորումը բավարար չէ: Անհրաժեշտ է տարբեր մեխանիզմներ ներդնել ոլորտը գրավիչ դարձնելու համար»,-ասել է Կարեն Քեռյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...