12:04 27.01.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի։ Այս մասինգրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Քննարկման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։ Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,- գրել է Ռուբինյանը։
Ռուբինյանը նաև ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկման ժամանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է թղթի տակ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է բեռնափոխադրումների, մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Հիմա մենք չունենք այս իրավիճակը: Այս ճանապարհն արգելափակված է արդեն 46 օր: Բացի այդ, չկա գազ և էլեկտրականություն, որովհետև Ադրբեջանը դրանց մատակարարումը խափանել է: Իհարկե, ինչպես նշեցին խոսնակներից ոմանք, Ադրբեջանը կհերքի սա: Մեր ադրբեջանցի գործընկերները նախ կասեն, որ շրջափակում չկա, երկրորդ՝ նրանք կսկսեն արդարացնել շրջափակումը, որը նրանց խոսքերով այնտեղ չկա, այսպես կոչված էկոակտիվիստներով»,- նշել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ դա ստուգելու միայն մեկ ճանապարհ կա: «Եկեք ենթադրենք, որ կա աշխարհով տարածված հայկական դավադրություն, որը ինչ-որ կերպ կարողացել է բոլորին խաբել և համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, թե կա շրջափակում, որը իրականում գոյություն չունի: Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի, որպեսզի այս կազմակերպությունն անմիջապես փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որովհետև դա մեր ադրբեջանցի գործընկերների համար միակ ճանապարհը կլինի ապացուցել, որ մենք կեղծ մեղադրանքներ ենք ներկայացնում: Մենք ասելով՝ նկատի ունեմ ինձ, իմ հայ գործընկերներին և բոլոր այն գործընկերներին, որոնք հայ չեն, բայց խոսեցին այսօր: Եթե մեր ադրբեջանցի գործընկերները համաձայն չեն սրան, սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանական մտադրություն, նրանց մտադրությունն է մաքրել Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից, և սա նշանակում է, որ այս կազմակերպությունը պետք է գործի անմիջապես և պետք է քայլեր ձեռնարկի դա կանխելու համար»,- ասել է Ռուբինյանը:
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...
14:00 12.07.2025
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...