Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան

14:12 27.01.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ:

«Տիկի՛ն նախագահող,

Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս չճանաչված պետության անունը, չեն ուզում, որ դուք խոսեք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ագրեսիայի հետեւանքով մարդկային զոհերի մասին: Ավելին, Ադրբեջանը 2021 թվականի մայիսից օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, անցած սեպտեմբերին նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի հարավում եւ այդ ժամանակից ի վեր հրաժարվել լքելու մեր հողերը, նույնիսկ ամրություններ է կառուցել:

Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի: Ադրբեջանի կառավարությունը 46-օրյա պաշարում է սկսել Լեռնային Ղարաբաղում՝ զրկելով նրա ժողովրդին արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծման իրավունքից:

Սա սոսկ մարդու իրավունքների խնդիր չէ, այլ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պետական քաղաքականության դրսեւորում:

Կարծում եմ՝ Եվրոպան պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղը: Բավական տարօրինակ է, որ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում: Ի՞նչ է սա: Անտարբերությո՞ւն, թե՞ մեր կազմակերպության գործունեության խաթարում:

«Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանը բնորոշվում է որպես ավտորիտար պետություն: Այն 40 տարուց ավելի ղեկավարվել է միեւնույն ընտանիքի կողմից եւ վերջին 30 տարիների ընթացքում երեք պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց, ոչնչացնելով հայ ժողովրդի մշակութային եւ կրոնական ժառանգությունը: Այսօր այն հայերին ահաբեկում է Լաչինի միջանցքի պաշարման միջոցով: Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում:

Ադրբեջանը տարիներ շարունակ մեր կազմակերպությունում շահարկել է հասարակական կարծիքը, մի բան, ինչն այժմ չեն կարողանում անել Եվրոպական խորհրդարանում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ԵԱՀԿ-ում: Մենք պետք է մտորենք՝ ինչո՞ւ է այդպես:

Ուզում եմ նաեւ այս Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը 2022 թվականի վերջից սկսել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց: Սա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել: Ժամանակն է նաեւ, որ այս Վեհաժողովը շատ լրջորեն քննարկի այն պատվիրակությունների հավատարմագրերը չճանաչելու հարցը, որոնց կառավարությունները զբաղված են անդրսահմանային ուժի կիրառմամբ, կամ մարդու իրավունքների այլ լուրջ եւ կանոնավոր ոտնահարումներով՝ լինի դա իրենց տարածքում, թե դրանից դուրս»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Արմեն Գեւորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

14:14 12.07.2025

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

14:00 12.07.2025

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...

BACK_TO_TOP