ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը

11:40 29.01.2023

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Երկու նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

20:41 12.07.2025

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

20:31 12.07.2025

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

Կատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

20:20 12.07.2025

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

Իտալիայի կառավարությունը շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ հավասար համաձայնության հասնելու վրա և կոչ է անում խուսափել առևտրային բախումից, ասվում է վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Մենք հույսը դնում ենք բոլոր կողմերի բարի կամքի վրա՝ հավասար համաձայնության հասնելու համար, որը կամրապնդի Արևմուտքը, հաշվի առնելով, որ, հատկապես ներկայիս պայմաններում, իմաստ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

20:12 12.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...

SHANTNEWS

20:00 12.07.2025

SHANTNEWS

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

BACK_TO_TOP