10:19 31.01.2023
Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցեցին իրենց պատմական նվազագույնը։
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ցնցեց աշխարհը 2022 թվականին, իսկ համաձայն Global Peace Index-ի՝ խաղաղությունը Եվրասիական տարածաշրջանում նվազեց ավելի շատ, քան աշխարհի որևէ այլ տարածաշրջանում։ Ողջ տարածաշրջանում իշխանության բարձր մակարդակում կոռուպցիան առաջացնում է քաղաքական անկայունություն, թուլացնում է ինստիտուտները, ավելի տարածված է դարձնում կազմակերպված հանցավորությունը և նույնիսկ հրահրում է դաժան հակամարտություն։
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խորհրդական Ալթինայ Միրզաբեկովան․ «Անցնող տարում միջազգային հանրությունն ականատես եղավ որևէ ձևով չզսպվող կոռուպցիայի և կլեպտոկրատիայի առավել վայրագ հետևանքին։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիի առաջնորդների համար եկել է սթափվելու ժամանակը՝ վերջապես ստանձնելու համատարած կոռուպցիայի դեմ պայքարը և աջակցելու ժողովրդավարությանը, կայունությանը և մարդու հիմնարար իրավունքներիին տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»։
Կոռուպցիայի դեմ պայքարում տարիների անգործությունը թույլ տվեց կլեպտոկրատներին հաստատելու իրենց վերահսկողությունը, խաթարելու ժողովրդավարական գործընթացները, սահմանափակելու քաղաքացիական հասարակության տարածքը և թուլացնելու հանրային կառույցները՝ բորբոքելով բռնություն, հակամարտություններ և անկայունություն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։
2022թ․ փետրվարին սկսված Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա հանդիսանում է խիստ հիշեցում առ այն, որ կոռուպցիան և իշխանությունների կողմից հաշվետվողականության բացակայությունը ծնում են սպառնալիքներ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը․ Ռուսաստանի (28 միավոր) կլեպտոկրատները դիզել են մեծ հարստություն՝ խոստանալով իրենց հավատարմությունը նախագահ Պուտինին և դրա դիմաց պետությունից ստանալով շահավետ պայմանագրեր և իրենց տնտեսական շահերի պաշտպանություն ։ Պուտինի իշխանության վրա զսպումների կատարյալ բացակայությունը թույլ տվեց նրան անպատիժ կերպով հետամուտ լինելւ իր աշխարհաքաղաքական նկրտումներին։ Այս ներխուժումն ապակայունացրեց եվրոպական աշխարհամասը՝ սպառնալով ժողովրդավարությանը և սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց։
Ղազախստանում (36 միավոր) անարդարության և կոռուպցիայի դեմ, մանավանդ կապված նրա նախկին իշխող ընտանիքի ենթադրաբար ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստության հետ, երկար ժամանակ եռացող դժգոհությունը պայթեց 2022թ․ հունվարին։ Վառելիքի գների թռիչքաձև աճը դուրս բերեց մարդկանց փողոցները բողոքի ցույցերի, որոնք ի վերջո վերաճեցին անկարգությունների։ Ավելի քան 200 մարդ սպանվեց և անվտանգության ուժերին մեղադրեցին իրենց կողմից ձերբակալված վիրավոր ցուցարարներին խոշտանգելու մեջ։
Արևմտյան Բալկանների պետությունները շարունակում են պայքարել կազմակերպված հանցավորության դեմ իրենց սակավ միջոցներ ունեցող կառույցների միջոցով, որոնք չունեն բավարար կարողություններ կամ անկախություն՝ լուծելու համար այդ հիմնահարցը, մասամբ նաև կոռուպցիայի պատճառով։ Սերբիայի (36 միավոր) և Բոսնիա և Հերցեգովինայի (34 միավոր) ԿԸՀ արժեքները 2022թ․ հասան իրենց պատմական նվազազագույն ցուցանիշներին՝ օրենքի գերակայության համար և զավթված դատական համակարգի դեմ պայքարում։ Բոսնիա և Հերցեգովինայում կոռուպցիոն սկանդալների շարքը, պաշտոնանկությունները և նոր գլխավոր դատախազի նշանակման խիստ թերի ընթացակարգն արատավորեցին դատախազական գլխավոր հաստատությունը։ Սերբիայում քաղաքական դերակատարներն ունեն էական ազդեցություն դատական համակարգի վրա, որը տապալեց կազմակերպված հանցավորության հետ կապված մի քանի կարևոր գործեր, ներառյալ նրանք, որոնցում, ենթադրաբար ներքաշված էին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նախքան ռուսական ներխուժումը, չնայած Ուկրաինայի (33 միավոր) ԿԸՀ համաթվի արժեքը մնում էր ցածր, նա անցկացնում էր կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներ և այդ արժեքն անշեղորեն բարելավում էր։ Նույնիսկ պատերազմը սկսվելուց հետո պետությունը շարունակում էր առաջնահերթություն համարել հակակոռուպցիոն բարեփոխումները և անցյալ տարի հունիսին ընդունեց երկրի նոր Հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Սակայն, պատերազմը խաթարեց բարեփոխումների բնականոն ընթացքը և մեծացրեց կոռուպցիոն ռիսկերը՝ թույլ տալով կոռումպացված դերակատարներին գրպանել վերականգնման համար նախատեսված գումարները, երբ այս տարվա հունվարի կեսերին հետաքննությունը բացահայտեց պատերազմական վիճակից շահավետ օգտվելու դեպքեր պաշտպանության նախարարության կամ համայնքների և տարածաշրջանների զարգացման նախարարության կողմից։ Այս սկանդալն ընդգծում է բարեփոխումների անհրաժեշտությունը՝ կանխարգելելու համար այսպիսի խախտումներն ապագայում, սակայն արժեքավոր է այն, որ երկրի հակակոռուպցիոն մեխանիզմները մինչ այժմ էլ թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել պետական պաշտոնյաներին։
Թրանսփարենսի Ինթրնեշնլը կոչ է անում կառավարություններին առաջնահերթ դարձնել հակակոռուպցիոն պարտավորությունները, ուժեղացնել հակակշիռները, պաշտպանել տեղեկատվության իրավունքը և սահմանափակել մասնավոր շահերի ազդեցությունը՝ աշխարհը կոռուպցիայից և դրանից առաջ եկող բռնությունից վերջնականապես ազատելու համար։
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթրնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը․ «Լավ լուրն այն է, որ առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել խաղաղությանը։ Կառավարությունները պետք է ավելի բաց լինեն, ներառելու որոշումների կայացման մեջ հանրությանը, սկսած ակտիվիստներից և գործարարներից մինչև մարգինալացված խմբերը և երիտասարդներին։ Ժողովրդավարական հասարակություններում մարդիկ կարող են բարձրացնել իրենց ձայները՝ արմատախիլ անելու համար կոռուպցիան և պահանջելու ավելի ապահով աշխարհ բոլորիս համար։»
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...