09:11 02.02.2023
Օղին չի կարող ծառայել որպես ախտահանման միջոց և չի պաշտպանի օրգանիզմը մանրէներից, ալկոհոլը, ընդհակառակը, նվազեցնում է իմունիտետը, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի մոսկովյան գիտագործնական կենտրոնի կլինիկական մասնաճյուղի ղեկավար Վալենտին Սկրյաբինը ռուսական օղու ոչ պաշտոնական ծննդյան օրը։
«Օղին ոչնչացնում է միկրոբներին առասպելի արմատը կայանում է նրանում, որ օղին, ինչպես և մյուս ալկոհոլային խմիչքները, պարունակում է էթիլային սպիրտ, սակայն հիշեցնում եմ, որ դրա խտությունը օղու մեջ կազմում է մոտ 40%, մինչդեռ վիրուսային թաղանթները ոչնչացնելու համար ալկոհոլի անհրաժեշտ կոնցենտրացիան պետք է գերազանցի 60%-ը, այլ կերպ ասած՝ ոչ օղին, ոչ էլ այլ ալկոհոլային խմիչքները չեն կարող ծառայել որպես ախտահանման միջոց և չեն պաշտպանի օրգանիզմը»,- ասել է Սկրյաբինը։
Նրա խոսքով, ալկոհոլը, ընդհակառակը, նվազեցնում է իմունիտետը։ Բժիշկը նշել է, որ առասպել է նաև այն, որ 100 գրամ օղին ճաշի հետ նույնիսկ օգտակար է։
«Մարդկային օրգանիզմի համար թունավոր նյութը ներկայացված է որպես օգտակար: Մինչ օրս ալկոհոլի, մկնդեղի կամ սնդիկի օգտակարության մասին համոզիչ գիտական ապացույցներ չկան: Ինչպես ցանկացած թույնի դեպքում, այնպես էլ ալկոհոլի համար պարզ օրինաչափություն կա՝ որքան մեծ է չափաբաժինը և որքան երկար է դրա ազդեցությունը, այնքան ավելի ուժեղ է օրգանիզմին հասցված վնասը»,- ասել է Սկրյաբինը։
Նարկոլոգը նաև հավելել է, որ ցանկացած կոնցենտրացիայի ցանկացած ալկոհոլային խմիչք վտանգավոր է առողջության համար՝ հիմնական թունավոր բաղադրիչի՝ էթիլային ալկոհոլի պատճառով, մինչդեռ միանշանակ և համընդհանուր պատասխան չկա, թե որ չափաբաժինը կարող է մահացու լինել։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...
22:52 17.05.2025
Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարներըՄայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
22:39 17.05.2025
Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժածԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...
22:26 17.05.2025
Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցըԵրեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...
22:12 17.05.2025
Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարըՀայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...