ԿԸՀ-ն սահմանել է ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ԿԸՀ-ն սահմանել է ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը

19:39 31.01.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանեց «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման» կարգը։

Հարցը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջինս հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԶԼՄ-ները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կուսակցությունները ԿԸՀ-ից ստանում են օգտահաշիվներ, և եթե ԶԼՄ-ներն ու դիտորդներն այդ օգտահաշիվների միջոցով հավատարմագրվում են, ապա կուսակցություններն ու դաշինքները համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում առաջադրում են իրենց ընտրական ցուցակները։

«Մենք արդեն մեկ անգամ նման որոշում ընդունել ենք, այն վերաբերել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին, երբ մեծամասամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունենում։ Մի փոքր համալրումով առաջարկում ենք  այդ որոշումն ընդունել բոլոր համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում»,-ներկայացրեց Սմբատյանը։

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ 2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանձնաժողովը բախվել է մի խնդրի, երբ մեկ կուսակցություն օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ է դիմել կուսակցությունների առաջադրման ավարտին։ ԿԸՀ-ն տրամադրել է օգտահաշիվ, որպեսզի չմեղադրվի խոչընդոտներ ստեղծելու մեջ, սակայն, միևնույն է, կուսակցությունը ժամկետի պատճառով չի կարողացել առաջադրվել։ Արմեն Սմբատյանն ասաց, որ ԿԸՀ-ում այս հարցով աշխատանքային քննարկում են ունեցել և որոշել են նախագծում այնպիսի փոփոխություն կատարել, ըստ որի կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար նույնիսկ առաջադրման վերջնաժամկետում։

«Նորից եմ կրկնում՝ նրա համար, որ խոչընդոտ չդիտարկվի, սակայն իհարկե պետք է հորդորենք, որպեսզի այն ավելի շուտ ստանան կուսակցությունները, և դրա համար ուզում եմ հայտնել, որ Սիսիան ու Անի համայնքներում առաջադրումները սկսվում են փետրվարի 9-ին և վերջանում փետրվարի 19-ին։ Եւ պատշաճ առաջադրվելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են հենց վաղվանից դիմել ԿԸՀ և ստանալ օգտահաշիվ»,-ասաց Սմբատյանը։

Որոշումը դրվեց քվեարկության՝ արժանանալով հանձնաժողովի հավանությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

17:11 18.06.2025

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

17:00 18.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

16:50 18.06.2025

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

16:39 18.06.2025

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:30 18.06.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

BACK_TO_TOP