22:00 03.02.2023
Երուսաղեմում հակաքրիստոնեական նոր միջադեպեր են գրանցվել: Քաղաքի հայկական թաղամասում հուդայական ծայրահեղականների կազմակերպած սադրանքից հետո հաջորդ թիրախը դարձել է կաթոլիկ եկեղեցին: Երեկ հավատացյալներից մեկը եկեղեցիներից մեկում ջախջախել է Քրիստոսի քանդակը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Փաստորեն, ոչ միայն հայերի դեմ են ուղղված ծայրահեղական հուդայականների սադրանքները:
Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այո, իհարկե, հայերից հետո՝ կաթոլիկների դեմ, մինչ այդ ուղղափառների դեմ: Ուղղափառ մոտ 30 դամբարան է վնասվել և ոչնչացվել: Ուղղափառների դեմ վանդալիզմի այլ դեպքեր ևս արձանագրվել են:
Ընդհանուր առմամբ ծայրահեղ ավելացել են նման դեպքերը և ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել:
Եթե անցած տարվա ընթացքում քրիստոնյաների դեմ նման 50 դեպք է արձանագրվել, այդ թվում՝ վանդալիզմ, քրիստոնյաների վրա հարձակում, քրիստոնյա հոգևորականների վրա թքելու դեպքեր, ապա այս տարվա միայն առաջին ամսվա ընթացքում արդեն 15 նման դեպք է արձանագրվել, ընդ որում, դրանցից հինգը՝ հայերի դեմ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է հայտնի հայերի դեմ կատարված սադրանքների հետաքննության մասին, և ի՞նչ կարող են ձեռնարկել քրիստոնյաները իրավիճակը կայունացնելու համար:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...