14:52 06.02.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Աղբյուրի տեղեկություններով ՝ այն տեղի է ունեցել ժամը 13:24-ին ՝ Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արևելք:
Ի սկզբանե հաղորդվել էր, որ այս ցնցման մագնիտուդը եղել է 7,8, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները ճշտել են տվյալները։
Նոր ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։
Վաղ առավոտյան Քահրամանմարաշ նահանգում ևս 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով ՝ դա 1939 թվականից ի վեր ամենանշանակալի աղետն է:
Բացի այդ, լրջորեն տուժել են սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս Նահանգները։ Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն ՝ զոհերի թիվը գերազանցել է 320-ը:
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), տեղեկացրել էին ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել էր, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազնաթիվ զոհեր և տուժածներ։
20:54 17.06.2025
Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում էԴավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:43 17.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Տերյան փ. 42, 57, 59, 65, 65ա շենքեր […] ...
20:37 17.06.2025
Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրՀունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...
20:30 17.06.2025
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...
20:19 17.06.2025
2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերինՀրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...
20:10 17.06.2025
Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակումԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...