00:17 08.02.2023
Թուրքիայի առաջին լիգայի «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահ Ահմեդ Էյյուփ Թյուրքասլանը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել։ Նա մահացել է ավերված շենքի փլատակներում:
Թուրքասլանը գտնվում էր Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված շենքում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակներից դուրս են բերել դարպասապահի կնոջը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահը մնացել է ավերիչ երկրաշարժի փլատակներում:Թուրքիայում ամբողջ ֆուտբոլային թիմը մնացել է հյուրանոցի փլատակներում։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
Նախնական տվյալներով՝ Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև փլատակներում՝ «Հորիզոնին» հաստատել է «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
11:50 26.06.2025
Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունըՀունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...
11:45 26.06.2025
Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը ԻրանումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...
11:35 26.06.2025
«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության F խմբի վերջին` երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսանին»։ 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դանիել Սվենսոնը։ Խմբի մյուս խաղում հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը» և բրազիլական «Ֆլումինենսեն» գոլեր չեն խփել։ «Բորուսիան» 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Ֆլումինենսեն» 5 միավորով երկրորդն է, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը, «Ուլսանը» […] ...
11:30 26.06.2025
Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...
11:25 26.06.2025
Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններԻրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...
11:20 26.06.2025
Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...