ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

16:26 08.02.2023

Խորհրդարանը փետրվարի 8-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Սարգիս Խանդանյանը 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է: Թեկնածուն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար է եւ Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական հարցերի հանձնաժողովի համանախագահ:

«Վստահ եմ, որ պարոն Խանդանյանն այս պաշտոնում լավագույնս կիրականացնի հանձնաժողովի նախագահից բխող լիազորությունները եւ բոլոր պարտականությունները»,- եզրափակել է իր խոսքը Արթուր Հովհաննիսյանը:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու համար: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել նաեւ հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանին` նախորդ մեկուկես տարվա ընթացքում մեր երկրի համար բարդ շրջափուլում հանձնաժողովը ղեկավարելու իր պարտականությունները լավագույնս կատարելու համար:

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից: Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը եւ արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի ու տեսանելի դարձնելու համար կարեւոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը եւ այդ հարցում լինել առավել նախաձեռնողական»,- նշել է զեկուցողը:

Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ հանձնաժողովի եւ, ընդհանրապես, խորհրդարանական դիվանագիտության հրատապ անելիքների մասին, անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր պատկերացումները:

Եզրափակելով խոսքը` Սարգիս Խանդանյանը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում, ինչպես միշտ, այժմ էլ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է ՀՀ պետական շահերի, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով եւ փորձելու է լինել հնարավորինս նախաձեռնող եւ հաշվետու:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին. դրանք վերաբերել են հանձնաժողովի գործունեությանը, այլ մարմինների հետ համագործակցության ակտիվացմանը, ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ԼՂ խնդրի կարգավորմանը եւ այլն:

«Այսօր ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը, ԼՂ-ի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացումը եւս գալիս են փաստելու, որ մենք պետք է առաջին հերթին կայուն երաշխիքներ ստեղծենք ԼՂ-ի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:15 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքում

08:08 14.07.2025

Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքում

Հուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 14.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP