Մշակվում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը․ Ռյաբկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.82
  • 437.27
WEATHER
+19.09 oC

Մշակվում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը․ Ռյաբկով

14:36 09.02.2023

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակման փուլում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այս հարցը մշակման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք առկա պայմանավորվածությունների շրջանակներում կայունացման ուղղությամբ հետագա տեղաշարժի համար հարթակներ և ձևաչափ տրամադրելու տեսանկյունից»։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 26.05.2025

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 26.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի աշխատանքները

23:54 26.05.2025

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի աշխատանքները

2025 թվականի մայիսի 15-ից Հայաստանի մի շարք անտառներում մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի օդային կենսաբանական միջոցառումները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումները նախատեսված են իրականացնել մինչև հունիսի 15-ը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։ Աշխատանքները կատարվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, որոնք նպատակային մշակման են ենթարկում Վայոց ձորի, Արագածոտնի […] ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 19-25-ը

23:52 26.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 19-25-ը

Շաբաթվա ընթացքում հովտային շրջաններում և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու հասունացումը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումն ավարտվել է։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգուցների առաջացման փուլում, գարնանացան գարին թփակալել է, առաջացել են կարտոֆիլի կողային ընձյուղները, նախալեռնային շրջաններում կարտոֆիլը ծաղկել է։ Արարատյան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 19-25-ը

23:50 26.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 19-25-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 19-25-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (25.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ծառերի սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ հորդորում են փակել պատուհանները

23:48 26.05.2025

Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ծառերի սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ հորդորում են փակել պատուհանները

Մայիսի 27-ին՝ ժամը 02:00-05:00-ն, Կենտրոն վարչական շրջանում, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: ...

BACK_TO_TOP