15:08 09.02.2023
«Մենք Գյումրիում կառուցում ենք հանրապետական նշանակության՝ «Արթուր Ալեքսանյան»-ի անվան մարզադպրոց, որը այնպիսի ստանդարտներով է կառուցվում, որ նույնիսկ միջազգային մրցաշարեր հնարավոր լինի հյուրնկալել»,- այս ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գյումրեցի պատգամավորներից մեկի հարցին:
Վարչապետը հիշեցրել է իր խոստումը այն մասին, որ Օլիմպիական չեմպիոն դարձած բոլոր մարզիկների անունով Հայաստանում մարզադպրոցներ կհիմնվեն: Նա խոստացել է, որ առաջիկա օլիմպիադայում որքան գյումրեցի ոսկե մեդալ նվաճի, ամբողջությամբ բյուջեի հաշվին այդքան նոր անվանական մարզադպրոց կառուցեն Գյումրիում։
«Ես Արթուր Ալեքսանյանին անձամբ եմ խոստացել, որ եթե ինքը մեկ անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզում կամ մեկ այլ մարզում կամ քաղաքում կկառուցենք նրա անվամբ երկրորդ մարզադպրոցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև 2023 թվականին մարզական օբյեկտները վերանորոգելու մի շարք սուբվենցիոն ծրագրերին:
«Մենք պատրաստ ենք, իհարկե, աջակցել, որ համայնքը վերանորոգման աշխատանքներ անի, բայց, մյուս կողմից, մենք մոռանում ենք, որ այդ մարզադպրոցը շենք է, առանց բովանդակության՝ ընդամենը գործի կեսն է: Մենք այս տարվանից նաև մեկնարկում ենք մարզիչների կամավոր ատեստավոման ծրագիրը, որտեղ նրանք աշխատավարձի հավելավճար կստանան: Ընդ որում, ի հեճուկս նրան, որ դրանք համայնքային ենթակայության կազմակերպություններ են, մենք որոշել ենք, որ բյուջեից այդ մարդկանց հավելավճար պիտի տանք»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բովանդակային առումով այլ փոփոխություններ էլ են արվել:
«Մենք հիմա ֆիզկուլտուրայի դասաժամերն ուղղակի 45 րոպեանոց գտնվելու վայր չենք դարձնում, ներդնում ենք նաև կրեդիտների համակարգը, որպեսզի աշակերտները կարողանան, օրինակ, ֆիզկուլտուրայի ժամին, եթե նախընտրում են ըմբշամարտը, մասնակցել հավելյալ ըմբշամարտի կամ այլ մարզաձևերի պարապմունքների, և դա կդիտվի որպես ֆիզկուլտուրայի դասին մասնակցություն և գնահատական»,- ասել է վարչապետը:
11:50 26.06.2025
Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունըՀունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...
11:45 26.06.2025
Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը ԻրանումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...
11:35 26.06.2025
«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության F խմբի վերջին` երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսանին»։ 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դանիել Սվենսոնը։ Խմբի մյուս խաղում հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը» և բրազիլական «Ֆլումինենսեն» գոլեր չեն խփել։ «Բորուսիան» 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Ֆլումինենսեն» 5 միավորով երկրորդն է, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը, «Ուլսանը» […] ...
11:30 26.06.2025
Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...
11:25 26.06.2025
Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններԻրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...
11:20 26.06.2025
Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...