15:43 09.02.2023
Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը? փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն, որից 50-ը Երեւանում, 190-ը` մարզերում: Գործում է նաեւ 174 սպորտային կազմակերպություն, ոլորտներում շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերն իրականացնում են նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա, որտեղ ներառվում է անհրաժեշտ բովանդակային տեղեկատվությունը: 5.099 ուսուցիչներ դասավանդում են երաժշտական արվեստի, գեղարվեստի դպրոցներում, ստեղծագործական կենտրոններում, իսկ սպորտային կազմակերպություններում` 2.100-ից ավելի մարզիչ-մանկավարժներ: Նախարարի խոսքով տարիներ ի վեր նրանց վարձատրության չափը չի փոփոխվել, ավելին, քանի որ կազմակերպությունների զգալի մասը համայնքային է, նրանց վարձատրությունը նույն աշխատանքի դիմաց խիստ տարբերվում է համայնքից համայնք, որը ոլորտի քաղաքականության տեսանկյունից եւս մի կարեւորագույն խնդիր է: «Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոլորտում աշխատող մակնավարժներին ընձեռել հնարավորություն մասնակցելու ատեստավորման, որի արդյունքում էլ կստանան հավելավճար պետական բյուջեից: Պետական բյուջեի միջոցով կխրախուսենք ոլորտի զարգացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Որոշումները կայացվել են նախորդ տարվա վերջին եւ հաշվի առնելով հարցի հրատապությունը` զուգահեռաբար ենթաօրենսդրական մակարդակում են կատարվել աշխատանքներ:
Նախատեսվել է, որ փուլային սկզբունքով ատեստավորմանը կկարողանան դիմել երաժշտական արվեստի դպրոցների ուսուցիչները, ինչպես նաեւ մարզիչ-մանկավարժները: Առաջին փուլի մասնակցության համար ընտրվել է մի քանի ուղղություն: Արվեստի ոլորտում` դաշնամուրի, երաժշտության տեսություն առարկայի ուսուցիչներն են: Մարզիչ-մանկավարժների պարագայում` ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտն է, ինչպես նաեւ սամբո եւ ձյուդո մարզաձեւերի մարզիչները: Առաջին փուլով ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենա 2352 անձ, որոնք կազմում են շահառուների շուրջ 30 տոկոսը: Հավելալավճարի մասով ընտրվել է ֆիքսված հավելավճարների սկզբունքը, որպեսզի պետական քաղաքականությունը խրախուսի համահարթ մոտեցումը:
Ըստ կարգավորումների` համապատասխան` 70 տոկոս եւ ավելի արդյունք ցույց տալու դեպքում կսահմանվի 3 սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80.600 դրամ լրավճար (հարկերը հանած` 60.000 դրամ), 80-89 տոկոս արդյունքի պարագայում` 111.500 դրամ լրավճար (հարկերը հանած` 80.000 դրամ), 90-100 տոկոս արդյունքի պարագայում` 138.300 դրամ լրավճար (հարկերը հանած` 100.000 դրամ):
Առաջարկվող փոփոխություններով մի շարք կարեւոր լիազորող նորմեր եւս կներդրվեն, որոնք թույլ կտան կարգավորել ոլորտում բովանդակային չափորոշիչների հարցը, ծրագրի երաշխավորման գործընթացը, ֆինանսավորումը:
Զարուհի Բաթոյանը, նշելով, որ այս հաստատություններում աշխատանքի ընդունելիս մասնագետներին սովորաբար աշխատանքի են ներգրավում քաղաքացիաիրավական պայմանագրերով, հետաքրքրվել է, թե արդյո՞ք լրավճարները վերաբերելու են բոլորին` անկախ պայմանագրի տեսակից: Ժաննա Անդրեասայանի կարծիքով պայմանագրի ձեւաչափը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ:
Սերգեյ Բագրատյանը կարեւորել է երաժշտական գործիքներով, մարզական գույքով ապահովելու, մարզաձեւերի ցանկում ավանդական բռնցքամարտը ներառելու, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերում ուսուցիչների տների վերանորոգման հարցերը` նշելով, որ նշված խնդիրները չկարգավորելու դեպքում շատ դժվար կլինի իրականացնել արտադպրոցական կրթություն: Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշել է, որ երաժշտական գործիքներով հագեցման պատական բյուջեով ծրագիր է գործում, եւ յուրաքանչյուր տարի դպրոցներն ու կենտրոնները համալրվում են կոնկրետ գործիքներով: Անցյալ տարի շուրջ 300 մլն դրամի մարզական գույք է տրամադրվել, իսկ հաջորդ տարի բոլոր մարզաձեւերը հնարավոր կլինի ընդգրկել ատեստավորման ցանկում:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկույցում տեղեկացրել է` սահմանված հավելավճարները կգործեն առնվազն 5 տարի ժամկետով: Կարեւորելով ներկայացված փոփոխությունները` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք:
Ելույթներում պատգամավորները բարձրացրել են ոլորտի մանկավարժների սոցիալական երաշխիքների ապահովման հարցը, որն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի, ինչպես նաեւ ընդգծվել է ոլորտի մասնագետների վերապատրաստման հարցը: Կարեւորելով արտադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների անհրաժեշտությունը` նշվել է, որ նախագիծը եւս մեկ քայլ է համակարգը կարգավորելու ուղղությամբ:
Եզրափակիչ ելույթում Սիսակ Գաբրիելյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ արտադպրոցական կրթության վերաբերյալ խորհրդարանում տեղի է ունենում քննարկում:
Քվեարկությամբ նախագծն ընդունվել է առաջին ընթերցմամբ. այն խորհրդարանը կքննարկի 24-ժամյա ռեժիմով:
13:30 14.07.2025
Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա13:30 14.07.2025
Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է ՈւկրաինաԴոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...
13:23 14.07.2025
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...
13:15 14.07.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...
13:07 14.07.2025
Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում ենԷրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...