Քննարկվել է անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

Քննարկվել է անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

11:22 11.02.2023

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման գործընթացը: Նպատակ է դրվել գնահատել գործընթացի արդյունավետությունը, դրա շրջանակում պետական սեփականության՝ ներառյալ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նպատակային ու ծախսային արդյունավետության, ինչպես նաեւ տնտեսման սկզբունքների պահպանման հիման վրա:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է հիմնել ծառայություն, որը ենթադրում է 24-ժամյա պահպանություն: Նա հավելել է, որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ շուրջ 49 տոկոսով կրճատվել են ապօրինի ծառահատումների դեպքերը:
Հաշվեքննիչ պալատի ներկայացրած բոլոր դիտարկումների մասով կան համակարգային լուծումներ, որոշների կարգավորման ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում: Այս մասին նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը եւ հավելել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ նշվել է 72 անհամապատասխանություն: Դրանցից 32-ն ընդունվել են, իսկ 40-ի դեպքում կարծիք է փոխանցվել:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 անտառտնտեսությունների կառավարման պլանների ժամկետն ավարտվել է՝ հավելելով, որ ոլորտում կառավարման պլաններ չունեն միայն անտառտնտեսությունները:

«Որպես ղեկավար՝ խնդիր եմ ձեւակերպել, որ եթե որեւէ հատվածի կառավարման պլանը մոտենում է ավարտին, մենք պետք է նախորդող փուլում սկսենք աշխատանքները, որ ժամկետի բացթողում չունենանք»,- նշել է նախարարը:

2023 թվականին նախատեսվել է վերջին 4 անտառտնտեսության կառավարման պլանների մշակումը: Ընթացիկ տարում կամփոփվեն Հայաստանի 17 անտառտնտեսությունների կառավարման պլանները:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը եւ ոլորտին վերաբերող նախագիծը մշակվում է Անտառային կոմիտեում: Հաշվեքննիչ պալատի մեկ այլ դիտարկման մասով նշվել է, որ ՀԾ ձեռնարկություն-Հաշվապահ համակարգը բոլոր անտառտնտեսություններում արդեն ներդրված է:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է անտառների 24-ժամյա վերահսկողության անցնելու մանրամասներով, թե արդյո՞ք դրա արդյունքում հնարավոր կլինի այդ աշխատակիցների աշխատավարձի բարձրացում: Նախարարը տեղեկացրել է, որ աշխատավարձի էական փոփոխություն է լինելու, փոխվելու են նաեւ պաշտոնների անձնագրերը, չափորոշիչները: Նա կարեւորել է որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը:
Հարցադրումներում պատգամավորներն անդրադարձել են ստեղծվող անտառներում նոր ծառատեսակների տնկմանը, անտառկառավարման պլանների կազմման աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կարևորվել է պետական կառույցների համագործակցությունը Հաշվեքննիչ պալատի հետ:

Поделиться
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP