22:11 19.02.2023
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ է տեղադրել։
«Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը:
Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը շրջափակման մեջ է անցել: Այսինքն, 1 600 ժամ շրջափակման մեջ ենք:
Այս իրողություններում ձեռքբերում եմ համարում այն, որ Օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, լուծումներ գտնել ամեն օր ի հայտ եկող նոր մարտահրավերներին և, ամենակարևորը, ամեն կերպ կանխել տարբեր ոլորտներում հնարավոր կոլապսի առաջացումը։
Այս 100 օրը, բարդությունների հետ մեկտեղ, զարմանալի բացահայտումների շրջան էր:
Ես, առաջին հերթին որպես մարդ, ով ստանձնել է պետնախարարի պաշտոնը,փորձել եմ ուսումնասիրել ու հասկանալ` ինչ է կատարվում պետական համակարգում ու Արցախում: Փորձել եմ թույլ չտալ ձախողվել ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Սա միասնական պայքարի ու դիմադրության փուլ է բոլորիս համար: Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման և ներքին հակադրության պայմաններում, որոնց, սակայն, չի հաջողվել խաթարել մեր ծրագրերը:
Պաշտոնավարման սկզբում ուսումնասիրել ենք խնդիրները և կանխորոշել դրանց լուծման ուղիները` առաջնորդվելով հստակ ձևակերպված սկզբունքներով` համակարգային մոտեցում, հետևողականություն, թափանցիկություն, հաղորդակցություն, կարգապահություն, թիմային աշխատանք, ինչպես նաև հավատ սեփական ուժերի, արդարության, իշխանության և ապագայի հանդեպ, հարգանք` գիտելիքի, ավանդույթների և աշխատանքի հանդեպ: Ստեղծել ենք բացառիկ կոլեկտիվ, որում համախմբվել են, կողք կողքի աշխատում ու համագործակցում են կառավարության անդամներ, պատգամավորներ, հանրային ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։
Այսօր վստահ կարող եմ ասել, թե ինչ է Արցախը: Ավելի քան երկու ամիս տևող այս շրջափակման ժամանակ տեսանք, որ մեր ժողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից: Պատրաստ է հանդուրժել ամեն դժվարություն, ունի բավարար կամք ու համառություն՝ այս փորձությունների միջով անցնելու համար: Արժանի պետք է լինենք այս ժողովրդին առաջնորդելուն: Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի ու միասնականություն: Ես հավատում եմ, որ ոգին ու կամքը անգամ չնչին հնարավորության դեպքում կարող են հաջողություն բերել: Ու ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար:
Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...