Արթիկում կայացած արտագնա խորհրդակցությանը Շիրակի մարզպետը հորդորել է սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել առաջնային լուծում պահանջող խնդիրների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Արթիկում կայացած արտագնա խորհրդակցությանը Շիրակի մարզպետը հորդորել է սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել առաջնային լուծում պահանջող խնդիրների համար

18:14 21.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկի համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ շարունակական բնույթ են կրելու և նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել առարկայական դարձնել․

«Ինձ համար կարևոր է այցելել համայնքներ, տեղում շփվել պատասխանատուների, քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին նրանց դիտարկումները։ Անմիջական քննարկումներով ու այցելություններով կկարողանանք առավել արագ գտնել համայնքային խնդիրների լուծման ուղիներն ու համատեղ աշխատանքով քայլ-քայլ գնալ առաջ»։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և անդրադարձել անցած մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, որից հետո համայնքապետարանի պատասխանատուներն ըստ ոլորտների զեկուցել են իրականացված ծրագրերի մասին։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին։ Մարզպետին է զեկուցվել, որ համայնքի կողմից 2023֊ին ըստ նախնական տվյալների շուրջ 695մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացվել։ Նախատեսվում է Արթիկ քաղաքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ճանապարհաշինական, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացում։

Կարևորելով պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ մարզպետը պատասխանատուներին հորդորել է սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել հենց առաջնային լուծում պահանջող խնդիրների համար, ուշադրություն դարձնել ծրագրային փաթեթներին՝ անճշտությունները բացառելով, աշխատանքներն իրականացնելիս լինել աչալուրջ, դրանք կատարել որակով և ժամանակին։ Սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը կարևորելով՝ Մուշեղ Մուրադյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լինել առավել հետևողական, քանի որ եկամուտների հավաքագրումը կնպաստի համայնքի զարգացմանը, գումարները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքում բիզնես միջավայրի ակտիվացմանը, պետություն֊մասնավոր հատվածի համագրծակցության խորացմանը, առողջապահական, կրթական-մշակութային ոլորտներին առնչվող, ինչպես նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչփար գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից օրեր անց

13:20 10.06.2025

Խաչփար գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից օրեր անց

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել։ Մայիսի 26-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Խաչփար գյուղի տներից մեկի կողպեքը կոտրել ու գողացել էին տեսաձայնագրող սարք և բջջային հեռախոս: Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողության […] ...

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

13:05 10.06.2025

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

13:00 10.06.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Հունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա

12:53 10.06.2025

Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բակի զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 բույս և 310 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը ձերբակալել է և կազմված փաստաղթերի հետ ներկայացվել նախաքննական […] ...

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին

12:45 10.06.2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Մասկատում», – նրա խոսքերն է մեջբերում Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 23-ին […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

12:35 10.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

Իրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...

BACK_TO_TOP