08:34 25.02.2023
ԱՄՆ իշխանությունները Վրաստանի կենսաբանական լաբորատորիաներում զենք են մշակում նախագահ Շևարդնաձեի ժամանակներից։ Նրանք այս գործունեությունը քողարկում են վիրուսների դեմ պայքարում օգնելու մասին պատմություններով, փետրվարի 24-ին «Իզվեստիային» ասել է ռազմական փորձագետ Տրիստան Ցիտելաշվիլին:
«Ուկրաինայում և Վրաստանում կառուցված այս բոլոր կենսալաբորատորիաները ռազմական լաբորատորիաներ են։ Այս ամենը վերահսկվում է Պենտագոնի կողմից։ Սա սովորական բան է,երբ կան ռազմական լաբորատորիաներ, իսկ երբ լինում են բախումներ, և դրանք վտանգի տակ են հայտնվում, գույքագրումն ու անհրաժեշտ նյութերը տեղափոխվում են ավելի ապահով վայր կամ այլ երկիր, տվյալ դեպքում՝ Վրաստան, որը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով, երբ Լիսիչանսկում մարտեր էին ընթանում, այնտեղից ամեն ինչ տարհանվել էր Թբիլիսիի լաբորատորիա։
«Մեզ ասում են, որ Լուգարի կենտրոնում վրացիներն օգնում են պայքարել վիրուսների դեմ, օգնում են գյուղատնտեսությանը, բայց դա ճիշտ չէ։ Ես ճշգրիտ տեղեկություն ունեմ, որ այնտեղ են գտնվում Պենտագոնի զինվորականները և այնտեղ կենսաբանական զենք են ստեղծում»,- վստահեցրել է նա։
Ցիտելաշվիլին նշել է, որ այս լաբորատորիայի պատճառով երկրում բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Լաբորատորիայի մոտ գտնվող տարածքում շատերը սկսել են քաղցկեղով հիվանդանալ, տառապել վիրուսային հիվանդություններով։ Ուստի ռազմական և քաղաքացիական էնտուզիաստները հանդես եկան Ռուսաստանից և Վրաստանից ժամանած մասնագետների մասնակցությամբ դիտորդական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ։ Հեշտ է կազմակերպել, եթե վրացական իշխանությունները դրան գնան, վստահ է նա։
Ռազմական փորձագետը հիշեցրել է, որ Էդուարդ Շևարդնաձեի օրոք Վրաստանում սկսել են հայտնվել ամերիկյան լաբորատորիաներ։ Այնուհետև Միացյալ Նահանգները կնքեց տարբեր պայմանագրեր և հետևողականորեն հիմք ստեղծեց դրա համար:
Երբ Միխայիլ Սահակաշվիլին եկավ իշխանության, լաբորատորիաները սկսեցին ուսումնասիրել ու մշակել նոր վիրուսներ և կենսազենքի տարբեր տեսակներ։ Ամերիկացիներն աշխատում էին խոզի և հավի գրիպի դեմ։
«Գիտեք, սա միայն սպառնալիք չէ Վրաստանի կամ առանձին տարածաշրջանի համար, սա լայնածավալ սպառնալիք է։ Եվ երբ դուք արտադրում եք նման տեսակի զենքեր, ի դեպ, դրանք արդեն օգտագործվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ՝ շնչահեղձ գազի տեսքով, դրանով դուք լայնածավալ վտանգ եք ներկայացնում, և ոչ միայն մեկ կոնկրետ երկրի համար։ Լայնածավալ սպառնալիքը պահանջում է և՛ լայնածավալ վերահսկողություն, և՛ հսկողություն»,- ընդգծել է Ցիտելաշվիլին։
Կենսաբանական զենքի կիրառման համար բոլոր ներգրավվածները, ըստ Ցիտելաշվիլիի, պետք է դատվեն Հաագայի տրիբունալում։ Մի անգամ Միացյալ Նահանգները պայմանագիր է ստորագրել, որն արգելում է կենսաբանական զենքի օգտագործումը: Սակայն դա չի խանգարում Ուկրաինայում և այլ երկրներում կենսազենքի կիրառմանը։
«Մենք դա տեսել ենք Սիրիայում։ Սկզբում այնտեղ գրոհայիններ էին «մարզում», իսկ հետո անում էին այն, ինչ ուզում էին, այդ թվում՝ քիմիական զենք կիրառելով։ Բայց հիմա այն կիրառվում է նաեւ Ուկրաինայում»,- ամփոփեց փորձագետը։
10:10 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...
09:49 17.05.2025
«Վեստ Արմենիայի» հայտարարությունըՊրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...
09:30 17.05.2025
Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունիԻրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն իրավիճակների […] ...
09:03 17.05.2025
Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջևՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...
08:30 17.05.2025
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...