00:04 25.02.2023
Փետրվարի 24-ին՝ ժամը 19։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի մոտակա ավտոտնակի մուտքի բետոնե հատվածը մասամբ փլուզվել է, ավտոմեքենան արգելափակվել է փլուզված հատվածում․ առկա է Գետառը ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ փլուզվել է բետոնե կամրջակը (մոտ 2 քմ)․ «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․) արգելափակվել է։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և սահմանազատել տարածքը։
13:58 16.07.2025
Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […] ...
13:52 16.07.2025
«Նոան» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։ 68-րդ րոպեին դաշտի տերերը մեկ գնդակ հետ են բերել։ 90-րդ րոպեին […] ...
13:45 16.07.2025
Politico. Ֆրանսիան և Իտալիան չեն մասնակցի Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման վճարմանըՖրանսիան չի պլանավորում միանալ Ուկրաինային մատակարարվելիք ամերիկյան զենքի համար վճարելու նախաձեռնությանը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու ֆրանսիացի պաշտոնյաների։ Հրատարակությունը բացատրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց պնդում է, որ եվրոպացիները զարգացնեն իրենց սեփական պաշտպանական արդյունաբերությունը ներքին գնումների միջոցով, և գրում է, որ Փարիզը չի միանա նախաձեռնությանը այս պատճառով։ Բացի այդ, Politico-ն նշում է, […] ...
13:39 16.07.2025
Համայնքային ոստիկաններն ու պարեկները չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 12-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված տարածքում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, որոնցից […] ...
13:30 16.07.2025
Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն: Հողամասում հայտնաբերվեց կանեփի ընդհանուր 256 և կակաչի […] ...
13:23 16.07.2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել առանց նախապայմանների․Իրանի խորհրդարանԻրանը պետք է նախնական պայմաններ առաջ քաշի ԱՄՆ-ի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս պահանջը ներկայացրել են Իրանի խորհրդարանի անդամները: «Քանի որ ԱՄՆ-ն օգտագործեց բանակցությունները Իրանին մոլորեցնելու և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հարձակման համար տեղեկատվական քողարկում ապահովելու նպատակով, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես։ Անհրաժեշտ է առաջ քաշել նախապայմաններ։ Մինչ այդ […] ...