Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա

12:29 16.07.2025

Կիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։

Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման զենք, բայց անհրաժեշտ է, որ «Ռուսաստանն իմանա դրա գոյության մասին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

17:25 16.07.2025

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող հյուրանոցի մի համարից գողացել են օտարերկրյա քաղաքացու բջջային հեռախոսը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: […] ...

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

17:18 16.07.2025

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։ «Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, […] ...

Արարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնում

17:12 16.07.2025

Արարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ԱԳ նախարարը հուլիսի 16-25-ը կմեկնի արձակուրդ: «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 15-ի «Արարատ Միրզոյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 628-Ա որոշման 2-րդ կետում «կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը» բառերը փոխարինել […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ

17:06 16.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

17:00 16.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և […] ...

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

16:58 16.07.2025

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է […] ...

BACK_TO_TOP