Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

09:40 16.07.2025

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։

«Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ սահմանային վերահսկողությունը «մեծ մասամբ իրականացվել է պրագմատիկորեն» և որևէ լուրջ խափանում չի առաջացրել։

Մինչև ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության բարելավման միջոցառումները «չսկսեն արդյունավետորեն գործել», սահմանային վերահսկողության խստացումը, ցավոք, անհրաժեշտ է, կարծում է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

16:20 16.07.2025

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

16:08 16.07.2025

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

16:00 16.07.2025

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

Դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

15:49 16.07.2025

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

15:40 16.07.2025

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

15:31 16.07.2025

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։   ...

BACK_TO_TOP