Այսօր մեզանից պահանջվում է առավել ջանասիրություն, նորարարություն. Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Այսօր մեզանից պահանջվում է առավել ջանասիրություն, նորարարություն. Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ

10:17 03.03.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։ Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան երեսուն տարում ունեցել է զարգացման տարբեր շրջափուլեր՝ իրենց յուրահատկություններով, հիմնախնդիրներով, հնարավորություններով, որոնց հաղթահարումը, գաղափարները գործուն նախագծեր դարձնելու ոչ դյուրին աշխատանքը պատվով իր ուսերին է կրել գործարարհանրությունը։

Այսօր, հիրավի, կարող ենք արձանագրել, որ մեզանում ունենք ձևավորված, կայացած և մրցունակ գործարար խավ, որը բանիմացությամբ կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում, նպաստել պետական շարունակական հարկային ավելացմանը, գործատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը՝ հանրության առջև կորպարատիվ սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ։

Ներկայում էլ մենք հեշտ ժամանակներ չենք ապրում՝ աշխարհաքաղաքական բազմաթիվ մարտահրավերներ, տնտեսական եղած համակարգերի, շուկաների ձևափոխություններ, լոգիստիկ, ֆինանսաբանկային խնդիրներ, հումքային և մարդկային ռեսուրսների կապված բարդություններ, շարունակական մրցակցություն։ Այսօր մեզանից պահանջվում է առավել ջանասիրություն, նպատակասլացություն, նորարարություն, արդիական տեխնոլոգիաների ներգրավում, մրցակցային կարողությունների հզորացում, լայնախոհ մոտեցում։ Նաև՝ հասարակական ակտիվ դիրքորոշում՝ գործարար համայնք-հանրություն, մասնավոր հատված-պետություն երկխոսության ծավալում, իրավական դաշտի կատարելագործմանը հետևողական ներգրավածություն, պետական ու ազգային շահերին սատարում։

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորելով Գործարարի օրվա առիթով՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում գործենք առավել արդյունավետ, լինենք իրատես և նախաձեռնող, լավատես ու ստեղծարար, գրանցենք տնտեսական առաջընթաց՝ ի նպաստ պետության ամրության և ժողովրդի բարեկեցության»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունը

11:50 26.06.2025

Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունը

Հունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...

Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը Իրանում

11:45 26.06.2025

Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը Իրանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...

«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

11:35 26.06.2025

«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության F խմբի վերջին` երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսանին»։ 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դանիել Սվենսոնը։ Խմբի մյուս խաղում հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը» և բրազիլական «Ֆլումինենսեն» գոլեր չեն խփել։ «Բորուսիան» 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Ֆլումինենսեն» 5 միավորով երկրորդն է, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը, «Ուլսանը» […] ...

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

11:30 26.06.2025

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

11:25 26.06.2025

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

Իրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական ​​հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

11:20 26.06.2025

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...

BACK_TO_TOP