16:30 03.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարներին, որոնք ապրիլին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ժամանել են Հայաստան՝ ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Հանդիպմանը ներկա են եղել EUBC գլխավոր քարտուղար Ռիա Ռամնարինը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, տեխնիկական պատվիրակ Վիորել Սիման, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է EUBC-ի ներկայացուցիչներին Հայաստանում և հավաստիացրել՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի ամենաբարձր մակարդակով. «Մեզ համար սա շատ կարևոր մրցաշար է: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի. նմանօրինակ մրցաշարերի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական առումով ամեն ինչ կարգին կլինի: Պատրաստ ենք պատվով հյուրընկալելու բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ցանկություն կունենան ժամանելու մեր երկիր»:
EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչն ընդգծել է՝ հաշվի առնելով 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը՝ կասկած չկա, որ երիտասարդների մրցաշարը ևս սահուն կընթանա. «Նախորդ տարի ամեն ինչ, իսկապես, հիանալի էր: Շատ տպավորված էինք ինչպես կազմակերպչական բարձր մակարդակով, այնպես էլ ենթակառուցվածքներով, մասնակիցների համար ստեղծված անվտանգային պայմաններով: Վստահ եմ՝ այս անգամ ևս կհաջողեք»:
EUBC պատվիրակները Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակում նախատեսում են լինել նաև Օլիմպավանում և ԵՕՀՊՄ քոլեջի նորակառույց հյուրանոցային հատվածում, այցելել նախկին «Միկա» մարզահամալիր, որտեղ անցկացվելու է առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզահամալիրը ենթակառուցվածքային առումով ամբողջովին պատրաստ կլինի ընդունել մրցաշարը:
Եվրոպայի երիտասարդների առաջնության հայտերի գրանցումը դեռևս բաց է: EUBC ներկայացուցիչների գնահատմամբ՝ Երևանում կայանալիք առաջնությանը, ամենայն հավանականությամբ, ավելի քան 300 բռնցքամարտիկ կմասնակցի:
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 4-ը նախկին «Միկա» մարզահամալիրում:
16:57 24.06.2025
Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...
16:46 24.06.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդունՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
16:36 24.06.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներինՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...
16:26 24.06.2025
Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՀունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...
16:17 24.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […] ...
16:12 24.06.2025
Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաներըԱյսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, […] ...