Ինդոնեզիայում վառելիքի պահեստում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+28.09 oC

Ինդոնեզիայում վառելիքի պահեստում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ

23:58 03.03.2023

Ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Ջակարտայի Պետրամինա հաստատությունում, որտեղ վառելիք է պահվում: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը։

Reuters-ը, հղում անելով փրկարարներին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 16-ի, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ: Տուժածները շարունակում են տեղափոխվել հիվանդանոցներ։

Ավելի վաղ ինդոնեզական Kompas թերթը տեղեկություն էր տարածել հրդեհի հետևանքով 13 զոհերի մասին՝ վկայակոչելով փրկարարներին, ովքեր անունները գրում են դեպքի վայրում գտնվող օպերատիվ շտաբի տախտակի վրա։ Մինչդեռ ականատեսները հրապարակել են ցուցակի լուսանկարը, որում արդեն 14 մարդ կա։

Միջադեպի ականատեսների կողմից սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ պահեստի տարածքում ապրող տասնյակ մարդիկ փախչում են դեպքի վայրից մի քանի տասնյակ մետր բարձրացող բոցերի ներքո: Հրդեհը տարածվել է բնակելի շենքերի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ

13:47 26.06.2025

Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ

Գերմանիայի երիտասարդական հավաքականը Սլովակիայում ավարտվող մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Անտոնիո Դի Սալվոյ թիմը կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հասակակիցներին։ Գերմանացիները Եվրո-2025-ի եզրափակչում կմրցեն Անգլիայի թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին։ ...

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

13:38 26.06.2025

36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

13:30 26.06.2025

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

13:23 26.06.2025

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

BACK_TO_TOP