09:28 04.03.2023
TikTok-ում հայտնվել է մի գործառույթ, որը գեղեցկացնում է արտաքինն ավելի լավ ու բնական, քան հավելվածում վաղուց գոյություն ունեցող բյութի-ֆիլտրերը։ Հոգեբանները սա նոր սպառնալիք են համարում օգտատերերի հոգեկան առողջության համար։
Նոր ֆիլտրը կոչվում է Bold Glamour և արագորեն ժողովրդականություն է վայելում հատկապես աղջիկների շրջանում: Ի տարբերություն անալոգների, որոնց աշխատանքի արդյունքն ավելի շուտ ծաղրանկարային է՝ հսկայական աչքեր և թարթիչներ, անբնական կարմրություն, այն բավական բնական է «բարելավում» տեսքը։
Արդյունքում ֆիլտր կիրառողը սմարթֆոնի էկրանին տեսնում է «իր լավագույն տարբերակը», դա տեսնում են նրա բաժանորդները։ Միևնույն ժամանակ, չիմանալով, թե իրականում ինչ տեսք ունի մարդը, գրեթե անհնար է նկատել, որ տեսանյութը մշակվել է։ Զտիչը շրթունքները դարձնում է ավելի հաստ, հարթեցնում և փայլեցնում է մաշկը, ընդգծում է այտոսկրերը, աչքերը դարձնում ավելի պայծառ:
Փորձագետները ենթադրում են, որ տվյալ դեպքում մշակումն իրականացվում է արհեստական ինտելեկտի նոր, հզոր ալգորիթմների օգնությամբ. հակառակ դեպքում նման արդյունքի հասնել հնարավոր չի թվում: Ավելին, ի տարբերություն սովորական ֆիլտրերի, Bold Glamour-ն աշխատում է, որպես կանոն, նույնիսկ այն դեպքում, երբ դեմքի մի մասը ծածկված է ձեռքով։
Միևնույն ժամանակ, հայելու մեջ աղջիկը տեսնում է իր իրական տեսքը։ Նման դիսոնանսը, նախազգուշացնում են հոգեբանները, հղի է ցածր ինքնագնահատականով և նույնիսկ մարմնական դիսմորֆիկ խանգարմամբ։ Սա հոգեկան խանգարում է, որը սովորաբար տեղի է ունենում դեռահասների և երիտասարդների մոտ: Այն բնութագրվում է մարմնի ցանկացած աննշան թերության կամ առանձնահատկության չափազանց մեծ անհանգստությամբ, օրինակ՝ ականջների կամ քթի ձևով:
Ի վերջո, TikTok-ից Ձեր «կատարյալ» տարբերակի և հայելու մեջ իրականության համեմատությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում դեռահասների, հատկապես աղջիկների մոտ դեպրեսիվ և տագնապային խանգարումների հաճախականությունն անընդհատ աճում է: Շատ մասնագետներ ասում են, որ պատճառը սոցցանցերի տարածումն է։ Ամեն անգամ, երբ աղջիկն այնտեղ տեսնում է իրենից ավելի գեղեցիկ կամ հաջողակ մեկին, դա խարխլում է նրա ինքնագնահատականը։
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...