Նորմալ եմ վերաբերվում, որ Տիկնիզյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում․ Դմիտրի Սեննիկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Նորմալ եմ վերաբերվում, որ Տիկնիզյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում․ Դմիտրի Սեննիկով

19:45 08.03.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին խաղացող Դմիտրի Սեննիկովը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը:

«Նորմալ եմ վերաբերվում, որ Տիկնիզյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում: Եթե նա հայկական արմատներ ունի, ապա կարող է խաղալ նաև այդ երկրի հավաքականում: Օրինակ, երբ կատարվում է բրազիլացի ֆուտբոլիստների «տեղայնացում», որոնք առհասարակ ռուսական արմատներ չունեն՝ բացասաբար եմ գնահատում այդ քայլը:  Միգուցե Տիկնիզյանը կկարողանար խաղալ Ռուսաստանի հավաքականում, քանի որ մենք միշտ խնդիրներ ենք ունեցել եզրային պաշտպանների գծում»,- Սեննիկովի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Նաիր Տիկնիզյանը խաղացել է Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում և անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ:

23-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ «Բանակայինների» գլխավոր թիմում նա խաղացել է 2017-2021-ին։ 2020 թվականին պաշտպանը վարձավճարով ելույթ է ունեցել Կուրսկի «Ավանգարդում», իսկ «Լոկոմոտիվի» կազմը համալրել է 2021-ի ամռանը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղի ու դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

15:53 24.06.2025

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

15:45 24.06.2025

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:23 24.06.2025

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

BACK_TO_TOP