Հացահատիկի գործարքի շուրջ խորհրդակցությունները ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև կանցկացվեն մարտի 13-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Հացահատիկի գործարքի շուրջ խորհրդակցությունները ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև կանցկացվեն մարտի 13-ին

19:27 09.03.2023

Հացահատիկի գործարքի շուրջ խորհրդակցությունները Ժնևում կանցկացվեն մարտի 13-ին։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խորհրդակցությունների հաջորդ փուլերը նախատեսված են մարտի 13-ին Ժնևում, որին կմասնակցի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, կլինեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներ»,- ասել է նա։

Զախարովան նաև նշել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման կանխատեսումը հոռետեսական կլինի, եթե Արևմուտքը շարունակի չկատարել իր պարտավորությունները՝ ռուսական մասով։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ հարցեր ունի հացահատիկի գործարքի իրականացման հետ կապված, որոնք կշարունակի բարձրաձայնել բանակցություններում։

Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն մատնանշել է, որ արևմտյան երկրները սաբոտաժ են անում հացահատիկի գործարքի շուրջ։ Նախարարության հրապարակած փաստաթղթի հիման վրա դրա կնքումից ութ ամիս անց փաթեթի միայն մեկ մասն է իրականացվում՝ ուկրաինական սննդամթերքի արտահանման վերաբերյալ։

Բացի դրանից, ավելի վաղ նշվել էր, որ հացահատիկի գործարքը չի կարող երկարաձգվել, քանի դեռ մի շարք հարցեր չեն լուծվել, այդ թվում՝ հացահատիկի մատակարարումը աղքատ երկրներ։

Պարենային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում։ Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուշագիր են ստորագրել համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման հեշտացման մասին։ Միաժամանակ ուկրաինական պատվիրակությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Նոյեմբերին պայմանագիրը երկարաձգվել է 120 օրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

16:24 11.05.2025

Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում […] ...

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

16:13 11.05.2025

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

16:06 11.05.2025

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

15:56 11.05.2025

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

15:44 11.05.2025

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […] ...

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

15:33 11.05.2025

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […] ...

BACK_TO_TOP