17:29 16.03.2023
Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր մարզական միջոցառման մեկնարկի առիթով: Այն մեր հանրային կյանքում լինելու է ամենակարևորներից մեկն այս տարի: Արդեն վաղը կտանք հետհաշվարկի մեկնարկը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այս պահին մասնակցության նախնական հայտ է ներկայացրել ավելի քան 40 երկիր՝ 500 մարզիկով»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը:
Հետհաշվարկի արարողությունը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հյուսիսային պողոտայում:
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզական այս մեծ միջոցառումը, իհարկե, նախևառաջ ունի մարզական հետաքրքրություն, բայց սա նաև միջոց է ոլորտի զարգացմանը նպաստելու և մեր պետության՝ որպես մարզական կենտրոնի դերը բարձրացնելու համար:
«Յուրաքանչյուր նմանօրինակ մրցման հայտ ներկայացնելիս մենք ֆեդերացիաներին և կազմակերպիչներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձողեր ենք սահմանելու: Այդպես եղավ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պարագայում: Այդպես կլինի նաև այս անգամ: Ապրիլին Երևանը դառնալու է Եվրոպայի ծանրամարտի մայրաքաղաքը: Կազմակերպիչները շատ ներկայանալի և դիտարժան շոու են խոստանում բացման արարողության ժամանակ: Մենք ներկայանալու ենք ոչ միայն որպես սպորտի, այլև մշակույթի, արվեստի և զվարճանքի կենտրոն»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Եվրոպայի առաջնության շրջանակում անցկացվելու է նաև մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի գագաթնաժողովը, որը ևս նշանակալի իրադարձություն է:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն աշխատում է ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կվերադարձվի իր պատմական առաքելությունը.
«Այսօր Հայաստանում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Ուղիղ 40 տարի առաջ Մարզահամերգային համալիրը կառուցվեց նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու համար, սակայն այն տեղի չունեցավ, և հիմա՝ 40 տարի անց, մենք համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը և ընդգծել, որ կազմակերպչական առումով որևէ խնդիր չի լինի: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ծանրորդներն էլ լավագույնս հանդես կգան, բարձր կպահեն Հայաստանի պատիվը և նրանց շնորհիվ կբարձրանա ՀՀ դրոշը:
Բանախոսներն անդրադարձել են նաև Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով: Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր երեկոյան է:
«Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլորի մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցության հայտ ներկայացնելու իրավունք ունեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Բանախոսները տեղեկացրել են նաև, որ առաջնության մուտքը լինելու է տոմսերով, որոնք կլինեն վաճառքում և, ամենայն հավանականությամբ, կարժենան 1000-ից 10 հազար դրամ:
«Ծանրամարտն ամենադիտարժան և սիրելի մարզաձևերից է Հայաստանում: Կարծում ենք՝ տրիբունաներում մեծ թիվ կկազմեն երկրպագուները և կոգևորեն հայ մարզիկներին՝ սեփական պատերի ներքո լավագույնս հանդես գալու»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արայիկ Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականները լավագույնս նախապատրաստվում են տնային ԵԱ-ին՝ ուսումնամարզական հավաքներ անցկացնելով: Արայիկ Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանից առաջնությունը կսպասարկի 3 մրցավար, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...