Կանադայում երկու ոստիկան է կյանքից զրկվել ընտանեկան վեճի կանչի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Կանադայում երկու ոստիկան է կյանքից զրկվել ընտանեկան վեճի կանչի ժամանակ

08:31 17.03.2023

Կանադայի Էդմոնտոն քաղաքում երկու ոստիկան է մահացել ընտանեկան վեճի մասին կանչի ժամանակ, որի մասնակիցներից մեկը հրազեն է կիրառել իրավապահների դեմ։ Քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու պարեկները սպանվել են կասկածյալի կողմից, հենց որ նրանք մոտեցել են բնակարանին, որտեղ տեղի է ունեցել վիճաբանությունը։ Նրանք ծառայողական զենք կիրառելու հնարավորություն չեն ունեցել.

Ոստիկանություն ահազանգած կինը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր ցավակցությունն է հայտնել զոհված ոստիկանների ընտանիքներին։ Սա 2015 թվականից ի վեր Էդմոնթոնում ոստիկանների մահվան առաջին դեպքն է։ Մինչ այս վերջին զոհը համարվում էր 1990 թվականին զինված ավազակային հարձակման ժամանակ մահացած ոստիկանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը

16:17 24.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […] ...

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները

16:12 24.06.2025

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, […] ...

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին

16:05 24.06.2025

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին: Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը հայրենիքում և Սփյուռքում: Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը: Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, […] ...

Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

16:00 24.06.2025

Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը հույս ունի հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին։ «Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովն անցկացնել Թուրքիայում։ Մենք երկկողմ հանդիպումներ կունենանք առաջնորդների հետ», – ասել է Էրդողանը Էսենբողա օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ՝ Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։ ...

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

15:53 24.06.2025

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

15:45 24.06.2025

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...

BACK_TO_TOP