21:08 18.03.2023
«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից:
Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է:
Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր:
Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:
Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար:
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին:
Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող:
Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի:
Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած:
Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը:
Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից:
Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանտադ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա:
16:17 24.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […] ...
16:12 24.06.2025
Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաներըԱյսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, […] ...
16:05 24.06.2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ ԱյդաբիրյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին: Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը հայրենիքում և Սփյուռքում: Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը: Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, […] ...
16:00 24.06.2025
Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը հույս ունի հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին։ «Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովն անցկացնել Թուրքիայում։ Մենք երկկողմ հանդիպումներ կունենանք առաջնորդների հետ», – ասել է Էրդողանը Էսենբողա օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ՝ Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։ ...
15:53 24.06.2025
Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...
15:45 24.06.2025
«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...