11:30 20.03.2023
2023թ․մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել և Ոստիկանություն է տեղափոխվել Երևան քաղաքի 24-ամյա բնակիչ։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 4 կպչուն ժապավեններով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված՝ ընդհանուրը 4 գրամ քաշով, ինչպես նաև սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.17 գրամ քաշով։
Վերոգրյալի հիման վրա մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը ձերբակալվել է։
Անձնական խւոզարկությամբ հայտնաբերված զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որով պարզվել է, որ փաթեթներից մեկում առկա սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը, չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել վերոնշյալ թմրամիջոցը։Առկա են նախնական տվյալներ այն մասին, որ վերջինս օգտվել է «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից՝ օգտագործելով կրիպտոարժույթ, ինչպես նաև առերևույթ մասնակցություն է ունեցել Երևան քաղաքի համապատասխան վայրերում փաթեթավորված թմրանյութեր տեղադրելու գործընթացում։
Դեպքի վայրի զննությամբ երտասարդի կողմից մատնանշած հասցեի մոտ հայտնաբերվել է 1 ստվարաթղթե փաթեթ՝ լցոնված դեղնականաչավուն զանգվածով, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ ավտոմեքենայի սրահում թղթե փոքր արկղի միջից հայտնաբերվել է թվով 20 հատ՝ ընդհանուր մուտ 17,09 գրամ քաշով փայլաթիթեղով և գունավոր լենտերով փաթեթավորված փաթեթներ, իսկ բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ հատ փայտից պատրաստված գլանակ, որի մի ծայրին առկա է ապակյա խողովակ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել վարույթով հսկող դատախազին 24-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է և անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։ Հայտնաբերված փաթեթներում առկա՝ «Մարիխուանա» և «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութերի նմանվող պարունակության առնչությամբ նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են ծավալուն քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...