Գյումրիի «Անի» թաղամասի ջրամատակարարման նորացված ցանցի փորձարկում ջրաշինարարը չի կատարել․ 34 փողոցների հիմնանորոգումը դարձյալ ձգձգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Գյումրիի «Անի» թաղամասի ջրամատակարարման նորացված ցանցի փորձարկում ջրաշինարարը չի կատարել․ 34 փողոցների հիմնանորոգումը դարձյալ ձգձգվում է

20:01 21.03.2023

Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը Շիրակի մարզի ներկայացրած 31 ծրագրից 20-ը հաստատել է։ Դրանցից 2-ը Գյումրի քաղաքինն են։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 29 փողոցների հիմնանորոգում է նախատեսվում՝ ընդհանուր արժեքը  2 մլրդ 551 մլն դրամ, իսկ ընդհանուր երկարությունը՝ ընդամենը 7951 մետր կամ մոտ 8 կմ։ Մեկնարկի ժամկետներ դեռ չեն նշվում, բայց մինչ այդ 2022-ից անավարտ մնացած փողոցների նորոգումներն են ավարտվելու։ Խոսքն «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցների մասին է, որոնք թաղամասի քանդված 34 փողոցների մեջ եզակիներից են։

Իսկ թերությունների և անորակ աաշխատանքի դիտարկումներ մարզպետարանի հանձնաժողովն էր ներկայացրել, որի մասին նախկին մարզպետ Նազելի  Բաղդասարյանը հայտնեց մոտ երեք ամիս առաջ՝ նշելով, որ 2022թ․-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիի 21 փողոցներից ավարտվել է 19-ի շինարարությունը, որոնց ավարտական ակտերը ստորագրված չեն։ Այժմ Գյումրիի քաղաքապետը վստահեցնում է, որ թերությունները շտկել են՝ բացառությամբ 3 փողոցի։ Խնդիրը «Անի» թաղամասի 3-րդ, 11-րդ և Պարոնյան փողոցներին են վերաբերում։

Փողոցների հիմնանորոգման ծրագրի ավարտի ու մեկնարկի ժամկետների խախտումները կոնկրետ «Անի» թաղամասում միայն 3-րդ և 11-րդ փողոցներով չեն սահմանափակվում։ Ավելի վատ, գրեթե անանցանելի վիճակ այստեղ ստեղծվել է ջրամատակարարման ցանցի նորացման արդյունքում։ 2021-ից սկսված, բայց լիովին չավարտված ծրագիրը խախտել է նաև Անի թաղամասի բոլոր 34 փողոցների հիմնանորոգումների ժամկետը։ Ոչ միայն սուբվենցիոն, նաև ՎԶԵԲ ծրագրով նորոգումներ չեն կարող իրականացնել, քանի դեռ ջրաշինարարը՝«Դորոժնիկ» ընկերությունը, նորացված ցանցի փորձարկումները չի կատարել։

«Կա խնդիր, բայց մենք պետք է հասկանանք, որ միայն համայնքի պատճառով չէ։ 3-րդ և 11-րդ փողոցները կիսավարտ մնացին հենց իրենց պատճառով։ Խճապատեցինք, լուսավորություն իրականացրեցինք, բայց քանի որ փորձարկում չիրականացվեց, մեր կողմից սխալ կլիներ ասֆալտապատվեր, հետո փորձարկումից հետո թերություններն ի հայտ գային և էդ ասֆալտը շարքից դուրս գար»,- ասում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Քաղաքապետը շեշտում է, որ նման խնդիրներ ջրաշինարարը միայն Գյումրիում չէ, որ ստեղծել է։ Ամեն դեպքում, քաղաքապետարանը դարձյալ խնդրի լուծման տարբերակները կշարունակի քննարկել «Դորոժնիկ» ընկերության հետ։

Թաղամասի հազարավոր բնակիչներ փողոցների բարեկարգմանը սպասում են   արդեն երկու տարի։ Անանցանելի վիճակը չի փոխվում ո՛չ անձրևոտ, ո՛չ չոր եղանակներին։ Բնակիչներին  քաղաքապետարանից ասել են, թե մի քանի օրից ասֆալտապատումը կսկսեն, իրենք էլ սպասում են։

Իսկ քաղաքապետարանի խոստումը վերաբերում է 3-րդ և 11-րդ փողոցներին, եթե իհարկե, ջրաշինարարը փորձարկումներ կատարի։ Մնացած փողոցների հիմնանորոգման, որը ՎԶԵԲ-ի մեծ ծրագրի մասն է կազմում, քաղաքապետը դարձյալ մեկնարկի հստակ ժամկետներ չի նշում։

«Եթե ամեն ինչ հարթ ընթանա, նախագծային, շինարարական մրցույթ և այլն…. այս տարի սկսել և կիսատ թողնելը, իմ կարծիքով, տեղին չէ: Կախված է՝ որ ժամանակ է փաստաթղթային ձևակերպումները, հիմնավորումները և մրցույթները, քանի որ ինքը միջազգային կազմակերպության կողմից է, մրցույթները մեզ մոտ պայմանական 40 օր է, այս դեպքում ավելի երկար է, այսինքն՝ եթե հաշվում ես այդ ժամկետները, աշնան կողմ է գալիս, որը տեղին չէ, քանդենք, էլի էդպես անհարմար վիճակ ստեղծենք մեր բնակիչների համար»,- ընդգծում է Գյումրիի քաղաքապետը։

Ջրամատակարարման ցանցի փորձարկումից կախված փողոցաշինական ծրագիրը տուժում է նաև Շիրակացի փողոցում, որտեղ ևս ջրաշինարարը անավարտ գործեր ունի։ Քանդած փողոցների պատմությունը ձգվում է մինչև կենտրոնական այգուն հարող հատվածը։ Ինչ-որ չափով երթևեկելի պահելու համար քաղաքապետարանը կիրառում է հարթեցման և խճապատման ավանդական տարբերակը, որն իրականացվում է տեղական բյուջեի միջոցներով։

Հարթեցում և  խճապատում են նաև այն փողոցները, որոնք ընդգրկվել են այս տարվա հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրում։ Գյումրիում ևս 29 փողոցում՝ ընդհանուրը մոտ 8 կմ, հատվածային նորոգումներ կկատարվեն, իսկ թե երբ, դա էլ կախված է մրցույթների անցկացման արդյունքներից, որոնք նոր են մեկնարկելու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP