17:18 22.03.2023
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն:
Թույլատրելի նվերներ են համարվում միայն պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի կամ միջոցառումների ժամանակ, գործուղումների շրջանակներում տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը:
Թույլատրելի նվերները պաշտոնատար անձը պետք է հաշվառի նվերների հաշվառման ռեեստրում, եթե դրանց արժեքը գերազանցում է քառասուն հազար դրամը կամ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում ստացվել է պարբերաբար:
Եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, ապա այդ մասին հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, իսկ այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձիք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Ըստ համապատասխան մարմինների տրամադրած խորհրդատվական կարծիքի, եթե նվերը համարվում է թույլատրելի չհամարվող, ապա պաշտոնատար անձը պարտավոր է ստացված նվերը վերադարձնել կամ դրան համարժեք հատուցում տրամադրել նվիրողին: Եթե նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նվերը հանձնվում է պետությանը կամ համայնքին։
Պետությանը կամ համայնքին են հանձնվում նաև պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները՝ այն դեպքում, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:
Օրենքի կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 02.01.2023թ., սակայն նվերների հաշվառման, դրանց թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման, դրանք պետության կամ համայնքի սեփականությանը փոխանցվելու վերաբերյալ կարգավորումները գործելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան կարգերը և խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը հաստատելու պահից:
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...