11:17 10.03.2018
Օրեր առաջ Միլանում «Արսենալը» հաղթանակ տարավ «Միլանի» դեմ խաղում և ֆուտբոլային հանդիպման հերոս դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով զինագործերի թիմում իր առաջին գոլը: Այս գոլը ինքնավստահություն տվեց լոնդոնցիներին և արդյունքում հակառակորդի հարկի տակ «Արսենալը» հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանի գոլի և «Արսենալում» առկա հակասութունների մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է «Մեդիամաքս-Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Նա նշեց, որ այդ «Միլանի» պարտությունը սպասելի էր, քանի որ «Միլանը» այժմ այն երբեմնի ուժեղ թիմը չէ, որին երկրպագում էինք.
«Կազմի, թիմում ֆուտբոլային հայտնի աստղերի և իրենց առջև դրած խնդրի առումով սա լրիվ ուրիշ թիմ էր: Ես կասեի ավելի երիտասարդ թիմ էր, ընդամենը 2-3 աստղեր են այժմ խաղում «Միլանում» և հենց այս ամենից ես ենթադրում էի, որ իտալական թիմը «Արսենալի» համար լուրջ մրցակից չի լինի»,-ասաց Դավիթ Ալավերդյանը:
Իսկ ինչ վերաբերում է «Արսենալի» խնդիրներին, ապա Դավիթ Ալավերդյանը նշեց, որ զինագործների մոտ մարտավարության հետ կապված լուրջ խնդիրներ կան, և նրանց պաշտպանությունն էլ է թույլ:
«Թիմի երկրպագուները միաձայն պահանջում են, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ինքնակամ թիմից հեռանա: Երկրպագուները արդեն հոգնել են սպասել մեծ հաղթանակների, մրցանակների և կարծում են, որ այս անհաջողությունների գլխավոր մեղավորը մարզիչն է: Իսկ այս վերջին հաղթանակը ընդամենը այսրոպեական հաջողություն է»:
Իսկ «Միլանի» դեմ հաղթական խաղում ըստ Դավիթ Ալավերդյանի, որ խաղը կարծես կառուցվում էր Մխիթարյանի վրա, և նա հիմնական նախադրյալներն ունի դառնալու լոնդոնցիների կուռքը:
22:09 08.05.2025
Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն ՍեդրակյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապինԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապըՀռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...