16:55 23.03.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):
Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.
Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի իր դպրոցում,
ունենա գերմաներենի իմացության առնվազն B1 մակարդակ,
ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
չլինի ավարտական դասարանում,
լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։
Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, որոնք երկար տարիներ ապրել են Գերմանիայում, ապա վերադարձել հայրենիք, կամ արդեն մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:
Այցը նախատեսվում է 08.08.2023- 05.09.2023 թթ.:
Հավակնորդներն ամենաուշը մինչև 2023 թ. ապրիլի 5-ը Գերմանիայի դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.
էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ (որպես PDF նիշք),
(անձնագրի) լուսանկար,
ծնողների կողմից լրացված համաձայնություն,
«Interessen und Motivation» լրացված հարցաթերթիկ,
անձնագրի պատճեն (անձնագրի առկայության դեպքում),
դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի և դպրոցական կյանքին ներգրավվածության վերաբերյալ,
առողջության մասին հարցաթերթիկ։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ դեսպանության [email protected] հասցեին (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 8 MB):
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կայքից` https://eriwan.diplo.de/am-hy/-/2587616?view:
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ.՝ 010-599-646:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...