Բացահայտվել են Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում կատարված դանակահարությունների դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Բացահայտվել են Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում կատարված դանակահարությունների դեպքեր

11:51 24.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչություններում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են դանակահարությունների մի քանի դեպքեր։
Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022թ. հուլիսի 11-ին՝ երեկոյան, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը 38-ամյա եղբոր հետ Ալավերդու այգում մասնակցել է հացկերույթի։ Այդ ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս և հացկերույթի մեկ այլ՝ 50-ամյա բնակչի միջև:
Նշված անձինք, պարզաբանումներ կատարելու նպատակով, առանձնացել են այգում, որտեղ նրանց միջև շարունակվող վիճաբանության ընթացքում 50-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է 38-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած՝ վերջինիս 35-ամյա եղբորը։ Արդյունքում, եղբայրներին պատճառվել է ծանր մարմնական վնաս:
Ալավերդի քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Իսկ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի 47-ամյա բնակիչը իր գործընկերուհու հետ Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: 2022թ. օգոստոսի 1-ին շուկայի աշխատակիցներից մեկը, դիտողություններ է արել 47-ամյա տղամարդուն, պահանջել այլևս շուկա չգալ, բացի այդ, պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել 47-ամյա տղամարդու ու նրա գործընկերուհու հասցեին: 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը, շուկայում տեսնելով հիշյալ աշխատակցին, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մամնական վնասվածքներ:
47-ամյա տղամարդուն մեղադարանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Վերոնշյալ երկու վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված վարույթներով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազներին։
Դանակահարության ևս մեկ դեպք բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ։
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. մարտի 11-ին` ժամը 14.00-ից 16.10-ն ընկած ժամանակահատվածում, Գետափ գյուղի 32-ամյա բնակիչը երկու անձանց հետ գտնվել է Աղավնաձոր բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող սննդի կետում: Նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, ինչից հետո 26-ամյա երիտասարդը 32-ամյա տղամարդու հետ դուրս են եկել սննդի կետից, քայլել դեպի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք, որտեղ երիտասարդը իր մոտ նախապես եղած կտրող-ծակող գործիքի գործադրմամբ դիտավորությամբ հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Այս վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

BACK_TO_TOP