ՀԲԸՄ-ն և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը Մայր Աթոռի թանգարանային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագիր են մեկնարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԲԸՄ-ն և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը Մայր Աթոռի թանգարանային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագիր են մեկնարկում

12:58 24.03.2023

Մարտի 17-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության միջև ստորագրվեց դրամաշնորհային ծրագրի պայմանագիր, որի արդյունքում Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանին կտրամադրվի 90,767 ԱՄՆ դոլարի չափով աջակցություն: Դրամաշնորհի օգնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնը կհագեցվի պահպանման նոր սարքավորումներով, որը թույլ կտա վերականգնել ու հանրությանը հասանելի դարձնել երբևէ չցուցադրված թանգարանային նմուշներ:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին վստահ է, որ, ծրագրի իրականացումն ավարտին հասցնելուն պես, թե՛ հայ, թե՛ օտարերկրացի այցելուների թիվը թանգարան զգալիորեն կմեծանա։ «Եկեղեցու դերը հայոց պատմության մեջ անգնահատելի է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող մշակութային ժառանգությունն՝ անգին։ Լիահույս եմ, որ այս ծրագրի միջոցով մեր երկրների միջև բարեկամությունը էլ ավելի կամրապնդվի»,- նշում է դեսպան Մասանորին։

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ընդգծեց, թե որքան կարևոր է Միության համար այս ծրագրում ներգրավված լինելը՝ հաշվի առնելով, որ ՀԲԸՄ-ն շուրջ 117 տարի է աշխատում է հայկական ինքնության, արժեքների ու ժառանգության պահպանման ուղղությամբ։ «Շատ կարևոր է, որ մարդիկ ճանաչեն իրենց ինքնությունը, պատմությունը և ժառանգությունը։ Բայց առավել կարևոր է, երբ այս ամենը ճանաչվում և գնահատվում է բարեկամ երկրների կողմից, որոնք պատրաստակամ են իրենց աջակցությունը ցուցաբերել այս ամենը հանրությանը ճիշտ ներկայացնելու գործում։ Սա խոսում է վեհության ու քաղաքակրթության բարձր աստիճանի դրսևորման մասին»։

Իր հերթին, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հավելեց, որ, չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ այս երկու երկրներին միավորում է ազգային ինքնության հանդեպ վերաբերմունքն ու մշակույթի նկատմամբ սերը, որն էլ երկու ժողովուրդների բարեկամության հենասյուներից մեկն է հանդիսանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

BACK_TO_TOP