Գիտնականները նկատել են, որ կույր մարդիկ ավելի լավ են զգում իրենց սրտի բաբախյունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Գիտնականները նկատել են, որ կույր մարդիկ ավելի լավ են զգում իրենց սրտի բաբախյունը

23:44 30.03.2023

Կույր մարդիկ ավելի լավ են զգում իրենց սրտի բաբախյունը: Այս մասին հայտնում է Կարոլինսկայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Պարզելու համար երեսունվեց կույր և նույնքան տեսնող մարդկանց խնդրել են հաշվել իրենց սրտի զարկերը՝ առանց զարկերակը ստուգելու կամ մարմնին դիպչելու: Միևնույն ժամանակ, հետազոտողները արձանագրել են մասնակիցների սրտի իրական կծկումները՝ օգտագործելով զարկերակային օքսիմետր: Այնուհետև նրանք համեմատել են՝ գնահատելու համար, թե որքանով են մասնակիցները զգում իրենց սրտի բաբախյունը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ կույր մասնակիցներն ավելի լավ են զգացել սրտի բաբախյունը, քան տեսնողները։ Կույրերի խումբն ուներ 0,78 միջին ճշգրտություն, մինչդեռ մյուս խումբը՝ 0,63 միջին ճշգրտություն, որտեղ 1,0-ը 100 տոկոս ճշգրտություն է:

«Սա մեզ կարևոր տեղեկություններ է տալիս ուղեղի ճկունության և այն մասին, թե ինչպես մեկ զգայարանի կորուստը կարող է ուժեղացնել մյուսները, այս դեպքում ՝ զգալու ունակությունը, թե ինչ է կատարվում ձեր սեփական օրգանիզմի ներսում»,— ամփոփում են հեղինակները:

Սա գիտնականներին ստիպում է մտածել, որ կուրությունը մեծացնում է մարմնի ներսից եկող ազդանշանները զգալու ունակությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

18:48 25.07.2025

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։ «Ռեալը» մտադիր է բրազիլացուն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Մադրիդյան թիմի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը Լա լիգայի որևէ այլ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։ Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել […] ...

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

18:41 25.07.2025

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ։ Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը: Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների […] ...

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

18:33 25.07.2025

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

Ստամբուլում ավարտվել է Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԳ փոխնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մոտ 3.5 ժամ: Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում: Իրանը ներկայացրել են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։ «Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն […] ...

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

BACK_TO_TOP