15:03 26.03.2023
Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ-ից։
«Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։
Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:53 17.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում ենՀունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և […] ...
15:40 17.06.2025
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանըՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 13-ին ժամը 20.30-ին, Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց 2023 թվականից Սևանի բաժնի կողմից քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների խոշոր չափերով խարդախության, վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով հետախուզվող, Սևանի բնակիչ […] ...
15:29 17.06.2025
«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...
15:19 17.06.2025
Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...
15:10 17.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...