15:28 10.03.2018
EcoNews կայքը տեղեկացնում է, որ իր ենթատեսակում աշխարհում միակը մնացած հյուսիսային սպիտակ որձ ռնգեղջուրն այս օրերին պայքարում է մահացու հիվանդության դեմ: Ռնգեղջյուրի անունը Սուդան է, կենդանին ժառանգներ չունի: Կենդանին աշխարհում մնացած երեք հյուսիսային սպիտակ ռնգեղջուրներից մեկն է, որոնք 24 ժամ և շաբաթը 7 օր պահպանվում են Քենիայի Ol Pejeta պահպանվող տարածքում:
Հիվանդությունը ոտքերի վարակ է , որի դեմ բժիշկները պայքար են տանում, բայց Սուդանի խնամակալները հայտնում են, որ կենդանին չի արձագանքում բուժմանը: Նշվում է, որ անազատ պայմաններում սպիտակ ռնգեղջուրների կյանքի տևողությունն ակնկալվում է 40-50 տարի: Ol Pejeta արգելոցի խոսնակ Էլոդի Սամփերը CNN-ի հետ զրույցում հայտնել է, որ իերնք չեն կարծում, որ Սուդանը երկար կդիմանա.
«Էֆտանազիայի տարբերակը քննարկվի, եթե հասկանանք, որ ռնգեղջուրը տառապում է և բուժվելու շանս չունի»,- ասել է արգելոցի խոսնակը:
Հյուսիսային սպիտակ ռնգեղջուրների թիվն, օրինակ, 1960թ.-ին 2000 էր, սակայն նրանց եղջյուրի նկատմամաբ պահանջարկի պատճառով կենդանիները դարձան որսագողության հիմնական զոհերից մեկը ու 1984թ.-ին նրանց թիվը հասավ 15:
Սուդանը մնաց միակը, երբ 2014թ.-ին Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում մահացավ Անգալիֆու անունով որձ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը: Հիվանդության պատճառով նրա բազմացումը ցեղակից Ֆաթուի և Նաջինի հետ տարիներ շարունակ անհաջողության է մատնվել: Այժմ, երբ Սուդանի վիճակը ծանր է, կենդանապաշտպանները հավանաբար կդիմեն բավականին թանկարժեք եղանակի՝ արհեստական բեղմնավորման: Թեև ասվում է, որ այդ եղանակը ռնգեղջյուրների վրա կիրառման դեպքում երբեք դրական արդյունք չի տվել:
Հաշվի առնելով նաև, որ Ֆաթուն և Նաջինը չեն կարող բնական եղանակով տանել հղությունը, մասնագետները որոշել են որպես փոխնակ մայր օգտագործել հարավային սպիտակ ռնգեղջյուրին: Այս կարևորագույն վիրահատությունը, որը հյուսիային սպիտակ ռնգեղջյուրների փրկության միակ եղանակն է, կատարվելու է 2018թ.-ին: Ամեն ինչ կախված է գործողության դրական ընթացքից:
Վիրահատության ձախողման կամ հղիության անբարենպաստ ընթացք ունենալու դեպքում, երկու էգ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների ձվաբջիջները կբեղմնավորվեն հարավային սպիտակ ռնգեղջյուրների սերմնաբջիջներով, ինչը կնշանակի, որ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի ենթատեսակը «կիսով չափ» ոչնչացված է:
Նշենք նաև , որ ռնգեղջյուրների բոլոր 5 ենթատեսակներն էլ համարվում են վտանգված և գտնվում են հատուկ պահպանության ներքո:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...