Ավստրալիայում կոլոլակ են պատրաստել լաբորատորիայում աճեցված մամոնտի մսից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Ավստրալիայում կոլոլակ են պատրաստել լաբորատորիայում աճեցված մամոնտի մսից

10:06 29.03.2023

Ավստրալական Vow ընկերությունը օգտագործել է բրդոտ մամոնտի (Mammuthus primigenius) ԴՆԹ-ի տարրեր՝ լաբորատոր պայմաններում նրա մսի անալոգը աճեցնելու համար: Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ մեծ կոլոլակ է պատրաստվել փոփոխված մկանային բջիջների զանգվածից, որը երեքշաբթի երեկոյան ցուցադրել են Ամստերդամի NEMO գիտական ​​թանգարանում:

Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ կենսատեխնոլոգիայի միջոցով սնունդ ստանալու հնարավորությունները, ինչպես նաև ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ և ժամանակակից գյուղատնտեսական պրակտիկաները ազդում շրջակա միջավայրի և կլիմայի վրա: Vow-ը չի կարծում, որ մոտ ապագայում խանութների դարակներում կհայտնվի լաբորատոր «մամոնտի միս», սակայն նրանք ակնկալում են, որ այս տարի կսկսեն արհեստականորեն աճեցրած ճապոնական լորի մսի մատակարարումները Սինգապուրի ռեստորաններին՝ միակ երկիրը, որտեղ, այսպես կոչված, կուլտիվացված միսը կա, թույլատրվում է սպառման և վաճառքի համար:

«Մենք ցանկանում էինք մարդկանց հետաքրքրել, թե ինչպիսին կարող է լինել սննդի ապագան և ինչպես կարող է այն տարբերվել նախկինում արվածից: Ցույց տալու համար, որ կան եզակի ապրանքներ, որոնք ավելի լավն են, քան այն միսը, որը մենք այսօր ուտում ենք, և մենք մտածեցինք, որ. մամոնտն ինքնին հիանալի միջոց է նման քննարկում սկսելու համար»,- Associated Press-ին ասել է Vow-ի համահիմնադիր Թիմ Նոակսմիթը: «Միևնույն ժամանակ, բրդոտ մամոնտը ավանդաբար նաև մեր կորցրածի խորհրդանիշն է. մենք գիտենք, որ այս տեսակն անհետացել է կլիմայի փոփոխության հետևանքով: Ուստի մենք ուզում էինք տեսնել, թե արդյոք կարող ենք ստեղծել մի բան, որը կդառնա խորհրդանիշ ապագայում, որն ավելի լավ կլինի ոչ միայն մեզ, այլ նաև մոլորակի համար»,- հավելել է նա։

Աշխարհի ավելի քան 100 ընկերություններ փորձարկում են «մշակված միսը»՝ հուսալով, որ մոտ ապագայում այն ​​կարևոր տեղ կզբաղեցնի աշխարհի մարդկանց սննդակարգում։ In vitro մկանային հյուսվածքի արտադրությունը չի պահանջում կենդանիների սպանդ և պոտենցիալ ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, քան սովորական գյուղատնտեսությունը: Բացի դրանից, մասամբ լուծված է մեթանի արտանետումների խնդիրը, որը մեծ քանակությամբ արտանետվում է անասնաբուծության արդյունքում և ազդում մոլորակի կլիմայի փոփոխության գործընթացի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

18:48 23.06.2025

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...

Սաբալենկայի անակնկալ պարտությունը

18:35 23.06.2025

Սաբալենկայի անակնկալ պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

18:27 23.06.2025

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: […] ...

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

18:20 23.06.2025

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

18:14 23.06.2025

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

BACK_TO_TOP