ԴԱՀԿ-ն կալանք չի դնի և՛ «Ես եմ»-ի շահառուների, և՛ մյուս ժամկետայինների գումարների վրա. պարզաբանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԴԱՀԿ-ն կալանք չի դնի և՛ «Ես եմ»-ի շահառուների, և՛ մյուս ժամկետայինների գումարների վրա. պարզաբանում

15:51 10.03.2018

Պաշտպանության նախարարության նախագծով առաջարկվում է ԴԱՀԿ բռնագանձումների ենթակա միջոցների ցանկից հանել ոչ միայն «Ես եմ» ծրագրով զորակոչվածների, այլև մյուս բոլոր ժամկետայինների դրամական բավարարումները (գումարները, որոնք ամեն ամիս ստանում են զինծառայողները)։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց SHANTNEWS-ի հետ զրույցում՝ պարզաբանելով իր գրառումը։

««Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ, չի համապատասխանում իրականությանը և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատվում է որպես ապատեղեկատվություն և փաստերի խեղաթյուրում»,– նշված էր Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։

SHANTNEWS-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պարզաբանեց, որ կարգավորումը վերաբերում է բոլոր ժամկետային զինծառայողներին, և հիշատակված կալանքները վերաբերում էին ոչ թե «Ես եմ» ծրագրով զորակոչվածներին, այլ մինչ այդ զորակոչված և սովորական ժամկետային ծառայություն իրականացնողներին։

Հովհաննիսյանի գրառման համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերից զինված ուժերում ժամկետային զինծառայողների գումարները փոխանցվել են բանկային քարտերի միջոցով՝ չարաշահումներից խուսափելու համար։ Այն, որ որոշ զինծառայողների դեպքում առկա են գումարների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ կատարողական թերթեր, հայտնի է դարձել հենց դեկտեմբերին, երբ «Ես եմ» ծրագրով զորակոչ դեռ չէր եղել։

««Ես եմ» ծրագրով զորակոչիկները ՀՀ զինված ուժեր են զորակոչվել 2018թ. հունվարի 28-ին, իսկ նրանց դրամական ապահովության հաշվարկը առաջին անգամ իրականացվել է սահմանված կարգով՝ փետրվարի 20-ից հետո, որի պարագայում ՀՀ պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը չէր կարող կապված լինել «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների դրամական ապահովության հաշվարկման հետ», – նշվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։

Ապա նաև պարզաբանվում է, որ «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներից որևէ մեկի պարագայում ԴԱՀԿ-ի կողմից հարկային կատարման գործընթացի առկայություն չի արձանագրվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ նոր նախաձեռնությամբ առաջարկվում է ԴԱՀԿ մասին օրենքում կատարել փոփոխություններ ու բռնագանձման ենթակա միջոցների ցանկից բացառել հետևյալ զինծառայողների ու կուրսանտների հետևյալ խմբերի դրամական ապահովության ու պատվովճարի գումարները.

  1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովություն,
  2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դրամական ապահովություն,
  3. Ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովություն,
  4. ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճար։

Վերջին կետում այլ բառերով նշված են ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողները, որոնց ամսական տրվելու է 35 հազար դրամ և ավելի գումար։ Առաջարկվում է ոչ միայն նրանց 35 հազար դրամները, այլ նաև մյուս ժամկետայիններին ու կուրսանտներին տրվող ավելի փոքր գումարները հանել ԴԱՀԿ բռնագանձումների համակարգից։

Նախագծի, ինչպես նաև «Ես եմ» ծրագրով ու սովորական ժամկետային ծառայություն իրականացնողների վրա դրա ազդեցության վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP