Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոն հիմնարար արժեքներին․ Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոն հիմնարար արժեքներին․ Ժաննա Անդրեասյան

23:45 31.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Գյումրիում ներկա են եղել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» ծրագրի միջոցառումներին:

Ծրագրի առաջին միջոցառումն անցկացվել է Արտյոմ Պետրոսյանի անվան Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։ Նախարարին և փոխնախարարին միացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոն։ Երեխաները հյուրերին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, ներկայացրել են դպրոցի պատմությունը, գործունեությունը։ Դպրոցում իրականացվում է ֆրանսերենի խորացված ուսուցում՝ SPFA Arménie-ի, KASA և Miassine հիմնադրամների, YIC, AVC կազմակերպությունների հետ համագործակցելով։ Հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել Գյումրու երիտասարդ դասախոսների ակումբին, որը ևս միտված է ֆրանսերենի զարգացմանը։ Երեխաները ներկայացրել են իրենց աշխատանքները ձեռագործության, տարբեր երաժշտական գործիքների կատարումների, նկարչական ցուցահանդեսի միջոցով։
Возможно, это изображение 6 человек, люди сидят, люди стоят и в помещении

Հաջորդ ֆրանկոֆոն միջոցառումը տեղի է ունեցել Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ բարձրաստիճան հյուրերին է միացել նաև ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը։ Այստեղ ևս պատվիրակությունը շրջայց է կատարել, նրանց ներկայացվել են դպրոցի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերը։ Հյուրերը եղել են դպրոցի քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի լաբորատորիաներում, ծանոթացել հնարավորություններին, սարքավորումներով հագեցվածությանը, գույքային պայմաններին։ Ինֆորմատիկայի լաբորատորիայում ներկայացվել է VR ակնոցը, որի միջոցով երեխաները վիրտուալ փորձերի են մասնակցում: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նոր տեխնոլոգիաների միջոցով ուսուցման գործընթացն առավել հետաքրքրական կդառնա։ Դպրոցում իրականացվում է նաև թղթի վերամշակում PRC ընկերության հետ համագործակցությամբ։

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

Հաջորդիվ նախարարը, նախարարի տեղակալը և դեսպաններն այցելել են Հայորդաց տուն, որտեղ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում։
Նախքան միջոցառման մեկնարկը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ելույթի խոսքով։ Նա շնորհակալություն է հայտնել գեղեցիկ օրվա համար՝ նշելով, որ սա հրաշալի առիթ է ֆրանկոֆոն երկամսյակի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծելու ընդհանուր արժեքներն ու կարևոր անելիքները։

<<Այսօրվա մեր շրջայցը Գյումրու դպրոցներում և այս գեղեցիկ երեկոն ցույց են տալիս, թե ինչ հրաշալի արդյունքներ ունենք և թե ինչ ճանապարհ ունենք գնալու։ Հայաստանը շատ ակտիվ է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 2018 թ․ ստանձնելով նախագահոտթյունը և ավանդաբար նշելով այս օրերը՝ հերթական անգամ արտահայտում ենք մեր հավատամքը այն գաղափարներին ու արժեքներին, որոնք ուղենշային են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բոլոր երկրների համար։ Դրանք արտացոլում են հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, միասին ապրելու, խաղաղության, ժողովրդավարության, հավասարության գաղափարները, որոնց կարևորությունն այս օրերին առավել քան ակնհայտ է։ Մեր առաջիկա ծրագրերը նպաստելու են այդ գաղափարների իրագործմանը՝ ստեղծելով հավելյալ հնարավորություններ, որ ամրապնդվեն ֆրանսերենի ուսուցումը և ֆրանկոֆոնիայի կարևոր արժեքները>>,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ Գյումրին ոչ միայն սպորտային, այլև մշակութային քաղաք է, ուստի պետք է վայելել մշակութային Գյումրին։

Возможно, это изображение 8 человек, люди стоят, люди сидят и в помещении

Ի նշանավորումն օրվա՝ ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ ԱՆՆ Լյուոն, ընդգծել է ֆրանսերենի կարևորությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության կարևորագույն տարր, և ֆրանկոֆոն արժեքների բազմազանությունն ու համամարդկային բնույթը, որի կրողն է նաև Հայաստանը։

<<Այս օրերը ևս մեկ առիթ են փաստելու, որ Հայաստանը մեզ համար համարվում է գթասրտության արժեքներ կրող երկիր>>,- ասել է նա։
Լրացնելով գործընկերներին՝ Շվեյցարիայի դեսպանն արժևորել է հայ-ֆրանսիական կապերը նաև նշանավոր անձանցով, մասնավորապես նա անդրադարձել է Շառլ Ազնավուրին՝ որպես երկու երկրների մշակույթը կրող արվեստագետի։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ֆրանկոֆոն դեսպանների նախաձեռնությամբ միջոցառումները կկենտրոնան ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամոսոնյանը ողջունել է ներկաներին մշակութային հարուստ դիմագիծ ունեցող Գյումրիում, և կարևորել այն հանգամանքը, որ Գյումրին և Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքը քույր քաղաքներ են և մշտապես համագործակցում են մշակութային տարբեր ծրագրերով։

Возможно, это изображение 4 человека, ребенок, торт и в помещении

Գյումրու թիվ 1 դպրոցի շրջանավարտները հանդես են եկել ֆրանսերենին և ֆրանկոֆոն արժեքներին նվիրված խոսքով՝ ներկայանալով ֆրանսերենի իրենց իմացությամբ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումը նշանավորվել է աշակերտական երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարումներով․ հնչել է ֆրանսիական երաժշտություն։

Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում հնչել են ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

18:48 25.07.2025

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։ «Ռեալը» մտադիր է բրազիլացուն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Մադրիդյան թիմի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը Լա լիգայի որևէ այլ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։ Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել […] ...

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

18:41 25.07.2025

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ։ Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը: Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների […] ...

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

18:33 25.07.2025

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

Ստամբուլում ավարտվել է Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԳ փոխնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մոտ 3.5 ժամ: Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում: Իրանը ներկայացրել են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։ «Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն […] ...

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

BACK_TO_TOP