Միջուկային զենքը տեղափոխվել է Միութենական պետության արևմտյան սահմաններ, Բելառուսում ՌԴ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Միջուկային զենքը տեղափոխվել է Միութենական պետության արևմտյան սահմաններ, Բելառուսում ՌԴ դեսպան

22:37 02.04.2023

Բելառուսում մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին, СТВ հեռուստաալիքի եթերում ասել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դիվանագետը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 1-ը, ըստ Վլադիմիր Պուտինի, երկիրը կնախապատրաստի այս տեսակի զենքի պահեստարան։

«Այն (միջուկային զենքը.- խմբ.) կտեղափոխվի մեր Միութենական պետության արևմտյան սահմաններ և կմեծացնի մեր անվտանգությունն ապահովելու հնարավորությունը»,- ընդգծել է Գրիզլովը։

Նա նաև նշել է, որ Արևմուտքում այս հարցի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում, և համոզմունք է հայտնել, որ դա լավ է: Դեսպանի խոսքով՝ օտար երկրները վերջապես սկսել են ուշադրություն դարձնել որոշակի պարիտետի անհրաժեշտությանը։

«Եթե մենք խոսում ենք եվրոպական երկրներում (Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Թուրքիա) ամերիկյան միջուկային զենքի տեղակայման մասին, ապա մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որոնք կբարձրացնեն մեր Միութենական պետության անվտանգությունը»,- ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ ասել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղադրել։ Նրա խոսքով, հուլիսի 1-ին կավարտվի հանրապետության տարածքում այս տեսակի զինատեսակների պահեստավորման շինարարությունը։ Նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խախտի միջազգային պարտավորությունները և կանի նույնը, ինչ անում է ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ՝ տեղակայելով իր մարտավարական միջուկային զենքը Եվրոպայում։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի արձագանքը չի ազդի Մոսկվայի ծրագրերի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:18 14.06.2025

Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել: Տեսանյութերում Բերդավան գյուղ է, որտեղ տեղացել է ուժեղ կարկուտ: Կադրերում երևում է նաև ինչպես է ուժգին քամին տապալում հսկայական ծառը: Մանրամասներ՝ տեսանյութում: ...

Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներին

23:12 14.06.2025

Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներին

Իսրայելը տեղեկություններ է ստացել, որ Իրանը մտադիր էր ոչ միայն միջուկային զենք ստեղծել, այլև այն փոխանցել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ես ձեզ կասեմ, թե ինչ կլիներ, եթե մենք չգործեինք։ Մենք տեղեկություններ ունեինք, որ այս անբարեխիղճ ռեժիմը պլանավորում էր իրենց մշակած միջուկային զենքը փոխանցել իրենց ահաբեկչական արբանյակներին։ Սա […] ...

Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

22:59 14.06.2025

Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել Գյումրիում տեղացած կարկուտից: Մանրամասներ՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբ

22:55 14.06.2025

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում միշտ ընդգծել են, որ սիոնիստական ​​ռեժիմը չի ձեռնարկի որևէ ագրեսիվ գործողություն առանց իրենց համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ակնհայտ է, որ […] ...

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

22:46 14.06.2025

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

22:39 14.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

Հակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...

BACK_TO_TOP