Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

22:26 13.06.2025

Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա 28 վիրավոր: Սա Ավստրիայի նորագույն պատմության մեջ ամենազանգվածային սպանությունն է:
Սոցցանցերում և մամուլում տեղեկություն էր տարածվել ոճրագործի արմատների մասին: Թեև ոստիկանության տարածած տեղեկության մեջ նրա ազգանունը չէր հիշատակվում և ներկայացվում էր որպես Արթուր Ա., որոշ լրատվամիջոցներ պնդում էին, թե նրա ազգանունը Ավետիսյան է և իբր նրա հայրը Հայաստանի քաղաքացի է:

Այսօր ես կապ հաստատեցի Ավստրիայի հայ համայնքի ակտիվիստների հետ և որոշ մանրամասներ կարողացա պարզել տեղի հայկական եկեղեցու քահանա Տեր Անդրեասի հետ զրույցում: Հայկական արմատներ ունենալու տեղեկությունը չի հերքվում, բայց այստեղ հարցեր են առաջանում, թե ովքե՞ր են տարածում տեղեկությունը նրա հայկական արմատների մասին և ի՞նչ նպատակով:

Բանն այն է, որ եթե այդ Արթուրի հայրն իսկապես հայ է, ապա նրա հորը ոչ մեկ համայնքում չի ճանաչում և երբեք համայնքի հետ որևէ առնչություն չի ունեցել: Նա վաղուց բաժանված է եղել իր՝ ազգությամբ ավստրուհի տիկնոջից և չի մասնակցել որդու դաստիարակությանը և ոնց հասկանում եմ՝ որդուն վաղուց չի տեսել: Չնայած դրան, ինչ-որ ուժեր, հատուկ նպատակադրված տեղեկություն են տարածում ոչ միայն այդ Արթուրի հայկական ծագման մասին, այլև նաև պնդում են, թե իբր նրա ազգանունը Ավետիսյան է, մի բան, ինչը Տեր Անդրեասը հերքում է »,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իրականում նա հա՞յ է, թե՝ ոչ: Գրացում ապրող հայերը սպառնալիքներ են ստանում, պարզվե՞լ է, թե ովքեր են սպառնացողները:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան Ավինյան

15:25 14.06.2025

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան Ավինյան

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի։ «Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։ Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:14 14.06.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Հունիսի 13-ին Մարսելում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ է ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։ Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում: Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող […] ...

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

15:06 14.06.2025

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։ «Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր […] ...

SHANTNEWS

15:00 14.06.2025

SHANTNEWS

Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

14:54 14.06.2025

Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ ...

Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվել

14:46 14.06.2025

Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվել

Շաբաթ առավոտյան Եգիպտոսի երկնքում անսովոր փայլող առարկաներ են նկատվել Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ֆոնին, հաղորդում է Al Masry Al Youm թերթը: «Սոցիալական ցանցերի մեծ թվով օգտատերեր հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս անհայտ լուսավոր օբյեկտների հայտնվելը Եգիպտոսի մի շարք նահանգների երկնքում», – գրում է թերթը։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել են, որ […] ...

BACK_TO_TOP