Միլո Ջուկանովիչը 30 տարի իշխանությունից հետո պարտվել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Միլո Ջուկանովիչը 30 տարի իշխանությունից հետո պարտվել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում

10:35 03.04.2023

Չեռնոգորիայում ավարտվեց Միլո Ջուկանովիչի երեսունամյա դարաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Երկրի երկարամյա ղեկավարը, ով տարբեր պաշտոններով ղեկավարել է հանրապետությունը 1991 թվականից՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ ընտրություններում պարտություն է կրել։ Նա պարտվել է տնտեսագետ Յակով Միլատովիչին, ով քաղաքականություն է մտել ընդամենը երեք տարի առաջ։

Ջուկանովիչի նախընտրական քարոզարշավի գլխավոր կարգախոսին՝ «Սիրուն, էլ ո՞վ». Չեռնոգորիայի բնակիչները պատասխանեցին. «Որևէ մեկը, բայց ոչ Միլոն»:

Չեռնոգորիայում ինքնաբուխ տոնական երթեր էին տեղի ունենում: Մարդիկ հրավառություն էին անում, վիրավորական վանկարկումներ հնչեցնում Ջուկանովիչի դեմ:

«Եվրոպան հիմա» շարժման ներկայացուցիչ Յակով Միլատովիչը հաղթել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 60%-ը, Ջուկանովիչը՝ 40%-ը։ Սակայն Միլատովիչի հաղթանակը չի ազդի Չեռնոգորիայի արևմտամետ արտաքին քաղաքականության վրա։ Դեռ նախարար եղած ժամանակ Միլատովիչը աջակցում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, իսկ արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստացել էր ամբողջությամբ կատարել ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների ունեցվածքի սառեցումը։ Միլատովիչը արևմտամետ քաղաքական գործիչ է, նա երկրի համար առաջնահերթություն է համարում ԵՄ-ին անդամակցելը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հանդեպ երկրի բոլոր պարտավորությունների կատարումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:47 09.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

BACK_TO_TOP