Կարևոր է որոշում կայացնողների խոսքում և գործում փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են. Հայկ Մամիջանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Կարևոր է որոշում կայացնողների խոսքում և գործում փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են. Հայկ Մամիջանյան

17:17 03.04.2023

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգների ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ հաջորդ տարի կլրանա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Ընդգծելով երկու երկրների օրենսդիրների արդյունավետ աշխատանքն ամենատարբեր խորհրդարանական հարթակներում՝ բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել խորվաթական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար: Նա, մասնավորապես, առանձնացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցում համատեղ աշխատանքը: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւի նախաձեռնությունների ժամանակ Խորվաթիան բազմիցս Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ եղել է համահեղինակ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ադրբեջանական ագրեսիայի եւ ԼՂ հակամարտության համատեքստում Հայաստանին եւ ԼՂ-ին աջակցելը կնշանակի լինել պատմության եւ արդարության կողքին»,- նշել է Հայկ Մամիջանյանը: Պատգամավորն այս առումով հիշեցրել է Ադրբեջանի նախագահի կողմից պետական պարգեւ ու մրցանակ շնորհելը երկու գործչի, որոնք, պարզապես, ապահովել են Լաչինի միջանցքում ուսանողների ներկայությունը: «Այսինքն՝ իրենք ոչ մի բնապահպանական ակցիա չէին իրականացնում: Սա պարգեւ էր 120.000 հայերի շրջափակման մեջ պահելու համար»,- ասել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գրանցած արդյունքներին: «Մենք ուզում ենք որոշում կայացնողների խոսքում եւ գործում տեսնել փոփոխություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը եւ Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են»,- փաստել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Նա խոսել է նաեւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցում եւս մերժում է միջազգային դիտորդական առաքելության ներգրավումը:

Որպես պատմաբան՝ Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դոմագոյ Խայդուկովիչը շեշտադրել է, որ բազմաթիվ վանքեր, գերեզմանատներ, եկեղեցիներ ավերվել են, փորձ է արվել հայկական տարածքներում վերացնել հայկական ներկայությունը: Դոմագոյ Խայդուկովիչը կարեւորել է տեղում խնդիրներին ծանոթանալը եւ ընդգծել, որ դա հնարավորություն կտա իրենց՝ եվրոպական տարբեր հարթակներում բարձրաձայնելու դրանց մասին: Նա խոսել է նաեւ ԵՄ շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը եւս անդրադարձել է Լաչինի միջանցքի ճգնաժամի մասով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործմանը: Նա կարեւորել է համագործակցությունը ԵԽԽՎ տիրույթում:

Բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ եւ նշել, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նրա համոզմամբ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, սակայն գործնականում այլ քայլեր է իրականացնում: «Հայաստան» խմբակցության ղեկավարն այս բարդ իրավիճակում կարեւորել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող արձագանքը լինի հասցեական:

Բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է Արցախում շրջափակված 120.000 հայերի առողջապահական եւ սոցիալական խնդիրների մասին, նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի գերակա: Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ ակնկալում է գործընկերների հասցեական արձագանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

21:00 11.07.2025

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:55 11.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Էրեբունի թանգարան, Նոր Արեշ 35 փողոցի 1-45առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի […] ...

BACK_TO_TOP